Շրջանավարտների և կարիերայի կենտրոն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ


1. Ընդհանուր դրույթներ
1.1 Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը (այսուհետև՝ կենտրոն) հանդիսանում է համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, համալսարանի առջև առաջադրված խնդիրների լուծմանը:
1.2. Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրության համապատասխան՝ Հյուսիսային համալսարանի կանոնադրության և սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կենտրոնը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ (այդ թվում՝ հասարակական, միջազգային, առևտրային և այլն)՝ սահմանված կարգի համաձայն:
Կենտրոնն ունի համալսարանի խորհրդանշանով ձևաթուղթ (պաշտոնաթուղթ):
Կենտրոնի գործունեությունը ֆինասավորվում է համալսարանի միջոցներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև Կենտրոնի վերակազմակերպումը կամ լուծարումը իրականացվում են Հյուսիսային համալսարանի ռեկտորի ներկայացմամբ՝ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ:
2. Խնդիրներն ու գործառույթները
2.1. Կենտրոնի խնդիրներն են՝
2.1.1. Համալսարանի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
2.1.2. համալսարանի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
2.1.3. համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
2.1.4. տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
2.1.5. համալսարանի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը,
2.1.6. համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը,
2.1.7. շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը, ինչպես նաև համալսարանի առջև ծառացած խնդիրների լուծմանը շրջանավարտների ներգրավումը,
2.1.8. գիտության, կրթության, արվեստի, մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտներում զգալի նվաճումներ ունեցող Հյուսիսային համալսարանի շրջանավարտների հետ մշտական կապի ապահովումը:
2.2. Կենտրոնի գործառույթներն են՝
2.2.1. Համալսարանի ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Հյուսիսային համալսարանի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը,
2.2.2. սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը,
2.2.3. շահառուներին տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվության տրամադրումը, համապատասխան գրականության բազայի ստեղծումը և վարումը (այդ թվում՝ էլեկտրոնային գրադարանի), տեղեկատվական նյութերի տպագրությունը,
2.2.4. տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների կազմակերպումը,
2.2.5. պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը,
2.2.6. պրակտիկայի, ստաժավորման, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը,
2.2.7. տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառե, «կարիերայի օրե և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,
2.2.8. պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,
2.2.9. շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների և այլ ուսումնասիրությունների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների, աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանականների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը, Հյուսիսային համալսարանի ռեկտորատին և գիտական խորհրդին համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը,
2.2.10. Հյուսիսային համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ընդհանուր համակարգված մոտեցումների և ծրագերի մշակումը,
2.2.11. շրջանավարտների և ուսանողների հանդիպումների ու կլոր սեղանների, շրջանավարտների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպումը, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացումը,
2.2.12. Հյուսիսային համալսարանի շրջանավարտների միավորում-ի, Հայաստանի և արտերկրի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի կանոնադրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացումը:
3. Կառուցվածքը և կառավարումը
3.1. Կենտրոնի աշխատանքների համակարգումը Հյուսիսային համալսարանի ռեկտորը:
3.2. Կենտրոնը ղեկավարում է կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի ռեկտորը: Կենտրոնի հաստիքացուցակը սահմանում է Համալսարանի ռեկտորը:
3.3. Կենտրոնի կազմում հասարակական հիմունքներով ընդգրկված են շրջանավարտների հետ տարվող աշխատանքների, ուսանողների և շրջանավարտների կարիերայի զարգացման և կենտրոնի գործառույթներից բխող այլ խնդիրներով զբաղվող մասնագետներ, մասնավորապես՝
- շրջանավարտների հետ աշխատանքները համակարգող մասնագետ,
- կարիերայի զարգացման աշխատանքները համակարգող մասնագետ,
- տեղեկատվական նյութերի խմբագիր-թարգմանիչ:
3.4. Կենտրոնի տնօրենը՝
3.4.1. կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, մասնակցում համալսարանի ռեկտորատի աշխատանքներին, համալսարանի ռեկտորատում և գիտական խորհրդում հանդես գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով և հաղորդումներով,
3.4.2. ապահովում է կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանցից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում կենտրոնի և այլ ստորաբաժանումների փոխհարաբերությունները,
3.4.3. ստորագրում է կենտրոնի անունից պատրաստվող փաստաթղթերը, կատարում նշագրումներ, կենտրոնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ գրություններ ու փաստաթղթեր,
3.4.4. կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված՝ կարող է հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության՝ համալսարանի ռեկտորին ներկայացնում է համապատասխան զեկույց և առաջարկություններ Կենտրոնի գործունեությանը առնչվող համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ,
3.4.5. համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ Կենտրոնի հասարակական սկզբունքով աշխատակիցներին սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, ատեստավորելու և վերապատրաստելու վերաբերյալ,
3.4.6. ներկայացնում է առաջարկություն իր բացակայության ժամանակ իրեն փոխարինող մասնագետին տնօրենի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ,
3.4.7. ներկայացնում է կենտրոնը արտաքին շփումներում, կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հանդիպում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախապատրաստում և ստորագրում համապատասխան համագործակցությանն առնչվող փաստաթղթեր՝ դրանց մասին պարբերաբար զեկուցելով և համաձայնեցնելով կենտրոնի գործունեությունը համակարգող պրոռեկտորի հետ,
3.4.7. կազմակերպում և հսկում է կենտրոնում տարվող գործավարությունը, ինչպես նաև կատարում կենտրոնի խնդիրների լուծման հետ կապված այլ աշխատանքներ,
3.4.8. պատասխանատվություն է կրում կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և կենտրոնի առջև դրված խնդիրների հնարավորինս պատշաճ և արդյունավետ լուծման համար: