Ուսանողական պրակտիկա

 

«Ձեզ հետ, ձեզ համար» արտահայտությունն «Արձագանք» ռադիոկայանի եթերից լսում ենք 10-15 անգամ, սակայն այդ օրը բացառություն էր,  օրվա ծրագրի փոփոխությունը` զգալի: Արտահայտության պակասը զգացվում էր մոտ 2 ժամ. եթերում էինք  ՄԵՆՔ…… 

Նոյեմբերի 12-ը Հյուսիսային համալսարանի լրագրություն մասնագիտության 4 –րդ կուրսի ուսանողների համար «մասնագիտական» փորձության օր էր: Առաջին անգամ եթերում ու միանգամից` ուղիղ

Խառնաշփոթ, վախ, անհանգստություն, հուզմունք, ուրախություն ու պատասխանատվության մեծ զգացում, ամեն ինչ խառնվել էր….»Բա որ եթերում հազամ, բա որ փռշտամ, բա որ ձայնս կտրվի»: Մինչեւ եթերը մնացել էին րոպեներ, իսկ «բա որ»-ների տեղատարափը հետզհետե ավելի էր թեժացնում մթնոլորտը: Եթե  սենյակում գոնե մեկ վայրկյան կատարյալ լռություն տիրեր, ապա կլսվեր բոլորի սրտի զարկը:

Ելույթն ավարտեց առաջին ուսանողը, նա արդեն սպասասենյակում է, ծափահարությունները չեն դադարում ու միունույն ժամանակ չորս կողնից լսվում է. «Հը՞, ո՞նց էր, դժվա՞ր էր ուղիղ եթերում կարդալը, վախենալու՞ չէր»: Ինչ էլ հարցնում էինք, ինչ պատասխան էլ, որ ստանում էինք, այն չէր, մինչեւ ինքներս չէինք հայտնվում հեռարձակման սենյակում: Աննկարագրելի զգացում էր: Անընդհատ մտածում ես, թե ոչինչ չի ստացվելու ու այդչափ պատասխանատու պահին ինչ-որ բան այն չես անի եւ ամեն ինչ հօդս կցնդի

Հիմա, երբ ամեն ինչ անցյալ է, բոլորն էլ խոստովանում են, որ չնայած հուզմունքն ու անփորձությունը խանգարեցին ավելի սահուն ելույթ ունենալուն, բայց միունույն է դժգոհ չեն: Ավելին, շատ ուրախ ու երախտապարտ են, որ բուհն այդ հնարավորություն էր ընձեռել ու այն դարձավ մասնագիտական հմտության ձեռքբերման եւս մեկ աստիճան:

Մարիաննա ԳԱԼՍՏՅԱՆ

Լրագրության 4-րդ կուրս