Մեր Մասին

Բուհը ստեղծվել է 1996թ. հետևյալ առողջ և կայուն սկզբունքների վրա` գիտականության, օրինապաշտության, մարդասիրության, հայրենասիրության, արդարացիության:

1998 թ. բուհն առաջին անգամ տեղեր հատկացրեց անվճար կրթության համար հիմք դնելով ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ: 1999թ ուստարվանից Համալսարանի խորհրդի և հիմնադիրների որոշմամբ սահմանվեց կրթաթոշակ`  գերազանցիկ ուսանողների համար:

Համալսարանը համալրված է բարձրորակ պրոֆեսորադասախոսա¬կան կազմով. բուհում ներկայումս դասավանդում են ավելի քան 150 դասախոսներ, որոնց մեծ մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են, հմուտ մանկավարժներ:

1998թ. մայիսին հիմնադրվեց ՙՀյուսիսային համալսարան՚ թերթը:

2001 թ. Հյուսիսային համալսարանը ստացավ պետական հավատարմագիր: Բուհի բոլոր շրջանավարտները ստացել են հավատարմագրված մասնագիտությամբ /պետական/ դիպլոմներ:

Այսօր բուհն ունի 2500-ից ավելի ուսանող և այդ ցուցանիշով գերազանցում է շատ այլ  բուհերի:

Բուհի դասախոսների մեծ մասը գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ են: