Արթիկի բաժանմունք
Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքը գործում է 2002-03 ուստարվանից:
Բաժանմունքը կրթություն է իրականացնում 4 մասնագիտության գծով` «Հայոց լեզու եւ գրականութուն», «Մանկավարժություն եւ մեթոդիկա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում», «Իրավագիտություն»:
Բաժանմունքն արդեն տվել է մոտ 180 շրջանավարտ, որոնցից 20-ը` գերազանցության դիպլոմով: Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է տարբեր ոլորտներում` ըստ մասնագիտության:
Արթիկի բաժանմունքը շատ կարեւոր է տարածաշրջանի այն երիտասարդների համար, որոնք միջնակարգ դպրոցը լավ առաջադիմությամբ ավարտելուց հետո, սոցիալական խնդիրներից ելնելով, չեն կարողանում կրթությունը շարունակել մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանց առաջ հյուրընկալ դռներն է բացում Հյուսիսային համալսարանի բաժանմունքը:
Գտնվելով աղետի գոտում` Արթիկի բաժանմունքը միշտ գտնվում է Մայր բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում. այստեղ կիրառվում են վարձավճարների բազմաթիվ զեղչեր, ինչպեսեւ խրախուսանքներ` բարձր առաջադիմության համար:
Արթիկի բաժանմունքն ուսանողներին ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, այլեւ հետաքրքիր եւ հագեցած ուսանողական առօրյա ունենալու հանրավորություն է ապահովում:
Իսկ համալսարանի արդեն բարի ավանդույթ դարձած ամենամյա առարկայական օլիմպիադաները տարածաշրջանի երիտասարդներին ապացուցում են, որ Հյուսիսային համալսարանը ըստ արժանվույն է գնահատում գիտելիքն ու աշխատասիրությունը:
