ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
«Հյուսիսային համալսարանը ինձ համար ապրելու կերպ է, ամբողջ կյանքիս ընթացքում կուտակած գիտելիքների, փորձի, մարդկային արժեքների կիրառման, փորձարկման օբյեկտ: Ես շատ հաճախ մտածում եմ` եթե ես Հյուսիսային համալսարանը հիմնադրած չլինեի, հիմա այն չլիներ, գուցե ես չապրեի կամ իմ ապրելը ինձ համար արժեք չներկայացներ: Հյուսիսային համալսարանը ինձ համար գոյատևելու կերպ է, հաց ու ջուր է, սնունդ է... Վերջին յոթ տարիների ընթացքում ես չեմ հանգստացել. ափսոսում եմ փողը, մտածում եմ` այդ փողով կարելի է մի լսարան կահավորել, մի համակարգիչ գնել... Իմ հոգեբանությունը այդպես է կառուցված, ինչը, կարծում եմ ճիշտ չէ. պետք է ամեն ինչում չափը պահել, անգամ հանգստի և աշխատանքի չափը: Իմ դեպքում աշխատանքի չափը մի քիչ անցել է, բայց երևի դա է պատճառը, որ այսքան կարճ ժամանակում այսքան հաջողություններ ձեռքբերեցինք: Այսօր նախանձ, փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են, իսկ ազգային արժեքները բարձր գնահատողները մեզ հետ մեր արածով ապրում են...»:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր
Բորիս ՄԱԿԻՉՅԱՆ
Ուսանողի անկյուն
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 30-ը Հյուսիսային համալսարանի պատմության փայլուն էջերից էր: Այն անմոռանալի եւ հաստատուն գիտելիքներ տվեց ուսանողներին եւ սկիզբ դրեց նրանց հետագա գիտական գործունեությանը: Այդ օրը համալսարանի ուսանողական ՙԿրթական բարեփոխումները ուսանողների աչքերով՚ խորագրով գիտիկան նստաշրջանի բացումն ու լիագումար նիստն էր, նվիրված` Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Հյուսիսային համալսարանում ուսանողական խորհուրդը մեծ տեղ է հատկացնում ուսանողների ժամանցին, կազմակերպելով` միջոցառումներ, մրցույթներ, արշավներ: Վերջինը առավել նպաստում է ուսանողների իրար ավելի լավ ճանաչելուն, բացի այդ Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում լինելուն: Հյուսիսայինցիներին այդ հնարավորությունը հաճախ է տրվում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵՒ ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20.01.2012
Բարձրագույն մասնագիտական կրթական համակարգում բարեփոխումների հաջող իրականացման, միջազգային չափանիշներին համապատասխան գիտության և տնտեսության պահանջներին բավարարող բարձրորակ մասնագետների պատրաստման արդյունավետության բարձրացման լավագույն միջոցն արդար մրցակցության պայմանների ապահովումն է:
Ցավոք, շարունակ խաթարվում են ազատ մրցակցության պայմանները պետական և ոչ պետական այլընտրանքային բարձրագույն կրթական հատվածների, առավել ևս՝ առանձին հովանավորյալ բուհերի միջև:
Բուհերի նկատմամբ տարվող քաղաքականության և վերաբերմունքի, նրանց տարբերակման հիմքում հիմնականում դրվում է դրանց սեփականության ձևը կամ հիմնադրի ունեցած դիրքը: -
ԳՈՒՑԵ ՉԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԶԳՈՒՄ ԷԻՆ
12.12.2011
Ձեռքերով շոշափել փուչիկը ու զգալ գույնը... գուցե զարմանալի կարող է չլինել, բայց զարմանալի է, երբ այն զգում ու տեսնում է բացարձակ կույր երեխան:
Այդ ամենի ականատեսն էին իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները, դեկանի տեղակալ Թամարա Բաղդասարյանը և դասախոս Արմինե Ֆանյանը: Նրանք սեփական նախաձեռնությամբ այցելել էին Երևանի 14-րդ հատուկ դպրոց: Այնտեղ սովորում են թույլ տեսողությամբ և բացարձակ կույր տարբեր տարիքի երեխաներ:
Կան դպրոցներ, որոնք հովանավորվում են արտասահմանից կամ գտնվում են որևէ բարերարի հոգածության ներքո: Իսկ այդ դպրոցը այդօրինակ եւ ոչ մի աղբյուրից չի սնվում:
Ուսանողները սաների համար փուչիկներ, քաղցրավենիք ու նվերներ էին պատրաստել: Նվերների համար դրամահավաքն առանց որեւէ դժգոհության անցավ, որովհետև բոլորն էլ գիտակցում էին, որ դա բարի գործի համար է:
Ավագ դպրոց
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը ստեղծվել է 2004-2005 ուստարում, ունի 10 և11-րդ դասարաններ:10-րդ դասարանի աշակերտների ընդհանուր թիվը` 16, 11ա դասարանի աշակերտների թիվը`32, 11բ դասարանի աշակերտների թիվը`32: Դպրոցի սաները մոտակա մարզերի և Երևան քաղաքի դպրոցներից են:
Նա/Նե արծաթե արձանիկ «Լավագույն ուսանողական աշխատանքի» համար
Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը,ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են «Նա/Նե» լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:
Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ, BMI ավիաընկերության և ATV հեռուստաընկերության աջակցությամբ:Ուսանո՞ղ եք և հետաքրքրվա՞ծ եք մեր հասարակությունում կանանց գործունեությամբ: Նյութեր եք գրել այդ թեմայով կամ գուցե՞ պատրաստվում եք անդրադառնալ: «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի շրջանակում Բրիտանական խորհուրդը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մրցանակ են սահմանել «Լավագույն ուսանողական աշխատանքի» համար: Լավագույն նյութի հեղինակը կարժանանա Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները: Նյութերը կարող են լինել լրագրության ցանկացած ժանրում և պետք է անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են լինել ինչպես տպագրված և հեռարձակված (2011թվականի ընթացքում), այնպես էլ չտպագրված և չհեռարձակված:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐՈՒՅԹ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Երեւանի հյուսիսային համալսարանի լրացուցիչ կրթության կենտրոնը կազմակերպում է մասնագիտական վերապատրասման եւ կատարելագործման ինտերակտիվ դասընթացներ հետեւյալ ուղղություններով.
1. Հաշվապահական հաշվառում
2. Անգլերեն լեզվի դասընթացներ
3. Համակարգչային դասընթացներ
4 Բիզնեսի կառավարում
5.Դիզայնի դասընթացներ
Դասընթացների ծրագիրը իր մեջ ներառում բուհական մասնագիտությունների հիմնական մասնագիտական առարկաները, որի ուղղությմաբ սեղմ ժամկետում ինտերակտիվ մեթոդներով կազմակերպվում է խորացված ուսուցում:

