Իրավագիտության ֆակուլտետ

Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը բուհի առաջին ֆակուլտետներից է: Ֆակուլտետի շրջանավարտներն ընտրությամբ կարող են մասնագիտանալ չորս ուղղությամբ` քրեաիրավական, քաղաքացիաիրավական, պետաիրավական, միջազգային-իրավական:

Ստեղծվող կրիմինալիստիկայի լաբորատորիայում ուսանողները հնարավորություն կստանան խորացնելու տեսական գիտելիքները: Ֆակուլտետի առաջադեմ ուսանողները պարբերաբար մասնակցում են բուհի, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների խաղ-մրցույթներին եւ մեծ հաջողությունների հասնում:

2008թ. և 2009թ. իրավաբանական ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին ՙԼրագրողների իրավական եւ մասնագիտական աջակցության ծրագիր՚ հետաքննական լրագրության եւ տեղեկատվական իրավունքի ուսուցողական սեմինարին և շահեցին ՙԼավագույն հայցադիմում՚ մրցանակն ու Նիդերլանդների թագավորության սեմինարներին մասնակցության ուղեգիր:

Այժմ ֆակուլտետում իրավաբանական կրթություն է ստանում ավելի քան 480 ուսանող: Համալսարանի լավագույն շրջանավարտները հարցազրույցով ընդունվում են համալսարանի մագիստրատուրա: Ուսանողները մասնագիտական պրակտիկան անցկացնում են ՀՀ դատական ատյաններում, ոստիկանությունում, փաստաբանական գրասենյակներում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում: Ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում ՀՀ իրավապահ մարմիններում` ազգային անվտան-գության եւ ոստիկանության մարմիններում, դատական համակարգում եւ դատախազությունում, ինչպեսեւ տնտեսության տարբեր ոլորտներում, միջազգային կազմակերպություններում եւ բուհերում: