Լրագրության Ֆակուլտետ
Լրագրության ֆակուլտետը հիմնադրվել է 1996 թ., հավատարմագրվել` 2001 թվականին: Ֆակուլտետը բուհի առաջատարներից է, որի ապացույցն են յուրաքանչյուր տարի պետական քննությունների ընթացքին ուսանողների ապահոված բարձր ցուցանիշները:
2008 և 2009թթ. ֆակուլտետի ուսանողները ակտիվորեն մասնակցեցին ՙԼրագրողների իրավական եւ մասնագիտական աջակցության ծրագիր՚ հետաքննական լրագրության եւ տեղեկատվական իրավունքի ուսուցողական սեմինարին, որի կազմակերպիչներից էր Եվրոպայի ժուռնալիստների կենտրոնը: 2008թ. ֆակուլտետի ուսանողները շահեցին ՙԱմենաօրինապահ հոդված՚ մրցանակը, իսկ 2009թ.` Նիդերլանդների թագավորությունում կազմակերպված սեմինարներին մասնակցության ուղեգիր: Ֆակուլտետի ուսանողների գործուն օժանդակությամբ լույս է տեսնում ՙՀյուսիսային համալսարան՚ պարբերաթերթը:
Համալսարանում գործում է հեռուստառադիոլաբորատորիա, որը հնարավորություն է տալիս լրագրության ֆակուլտետի ուսանողներին համադրել տեսական գիտելիքները եւ պրակտիկ փորձը: Ուսանողները մասնագիտական պրակտիկան անցկացնում են հեռուստատեսությունում, ռադիոկայաններում, թերթերի խմբագրություններում: Լրագրության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր աշխատում են հանրապետության ամենահեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներում, տարբեր կազմակերպությունների եւ կուսակցությունների մամուլի բաժիններում: Այժմ ֆակուլտետում սովորում է մոտ 170 ուսանող:
