Նորություններ

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՀՈՒԶՄՈՒՆՔՆ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԷՐ

21 Մայիս 2010

«Դպրոցի ճամփան ոլոր-մոլոր» հայտնի երգի բառերն այս պարագային կարելի է փոխել «Վարժարանի ճամփան ոլոր- մոլոր»: 
Այսօր հնչեց Հյուսիսային համալսարանի Վերջին զանգը, բայց ոչ թե դպրոցականների այլ վարժարանի սաների համար:
Հանդիսությունը բացեցին փոքրիկները`ողջույնի խոսք ու բարեմաղթանքներ ասելով: Այնուհետ նրանք բեմը զիջեցին օրվա հերոսներին: Հուզմունքն աննկարագրելի էր ոչ միայն մասնակիցների, այլեւ դահլիճում գտնվողների համար: Բոլորը ակամայից հիշեցին իրենց Վերջին զանգը եւ կարծես նորից վերապրեցին այդ օրը: Շրջանավարտներն էլ այդ 30 րոպեի ընթացքին կարծես ամփոփեցին արդեն հուշ դարձած տասնմեկ տարին: Հիշեցին լավ ու վատ օրերը, առաջին ուսուցիչներին ու չարաճճիությունները, որոնք մնացին դպրոցական նստարանին:
Կյանքի այդ գեղեցիկ էջն էլ մնաց անցյալում: Այժմ նրանք մտնում են նոր ու արդեն հասուն կյանք: Իրենք նշեցին, որ երբեք չեն մոռանա սիրելի ուսուցիչների խորհուրդներն ու խրատները:
Հուսով ենք` նրանք կգտնեն դերը կյանքում եւ կդառնան լավ մասնագետ ու պիտանի զավակ հայրենիքին, իսկ ամենակարեւորը լավ ՄԱՐԴ:

Մարիաննա ԳԱԼՍՏՅԱՆ

Լրագրության 3-րդ կուրս