Նորություններ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ
19 Մայիս 2010
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Հյուսիսային համալսարանի ուսանողների համար մայիսը դարձավ հաղթական ամիս: Ինչպես բոլոր ուսումնական հաստատություններում, մեր համալսարանում ևս նախապետական և պետական քննություններ են: Նախապետականներն արդեն անցել են: Սկսվել և անցկացվում են պետական քննությունները: Հարցախույզից պարզ դարձավ, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի առաջադիմության սանդղակում առաջին տեղի համար կպայքարեն մի քանի ֆակուլտետ (օտար լեզու, հայոց լեզու և Գրականություն, տնտեսագիտություն): Լինել առաջինը կստիպի բոլորին ավելի մարտական ներկայանալ քննույուններին: Չէ որ յուրաքանչյուրը պետք է մտածի ոչ միայն իր, այլեւ ֆակուլտետի առաջադիմության մասին ևս:
Այս տարի անբավարար ստացողներ գրեթե չեն եղել:
Ուսանողները եղել են լավ պատրաստված և քննություններին ցուցաբերել են բավական ակտիվ մասնակցություն:
Մասնագիտական առարկաների լավ իմացության շնորհիվ կարողացան գրեթե գերազանց տպավորություն թողնել ոչ միայն համալսարանի դասախոսների, այլև հանձնաժողովի նախագահներին:
Դեռ մի քանի քննություն էլ կան, հուսանք, որ դրանք էլ բարեհաջող կանցնեն:
Մենք համոզված ենք, որ ուսանողները նույն լավատեսությամբ ու պատրաստվածությամբ կներկայանան առաջիկա քննություններին`
զարմացնելով բարձր միավորներով:
Այդ ամենն ապացույցն է Հյուսիսային համալսարանի ուսանողնեռի բարձր առաջադիմության: Համալսարանի լավ մասնագետների աշխատանքի և համբերատար վերաբերմունքի շնորհիվ, մենք ունեցել ենք և դեռ շատ կունենանք որակյալ ապագա մասնագետներ:
