Ալավերդու Թումանյան մասնաճյուղ

Հյուսիսային համալսարանի Ալավերդու ՙԹումանյան՚ մասնաճյուղը հիմնադրվել է 1996թ.: 12 տարվա գործունեության ընթացքին լուծվել են կադրային, շենքային, տեխնիկական, ֆինանսական խնդիրները, հստակեցվել են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը: Մասնաճյուղում սովորում են մոտ 250 ուսանող հանրապետության տարբեր բնակավայրերից, Վրաստանի հայաբնակ գյուղերից, Ջավախքից: Ալավերդու մասնաճյուղի շրջանավարտներն աշխատում են հանրապետության տարբեր հիմնարկներում ու ձեռնարկություններում: Մասնաճյուղում գործում են հետևյալ ֆակուլտետները.

  1. Իրավաբանական
  2. Տնտեսագիտություն և կառավարում
  3. Մանկավարժություն և մեթոդիկա
  4. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

Բժշկական քոլեջ

1997-ից Ալավերդու ՙԹումանյան՚ մասնաճյուղի կազմում գործում է նաև բժշկական քոլեջ, որի քույրական և ատամնատեխնիկական ֆակուլտետներում սովորում են մոտ 60 ուսանող: Մեր ուսանողները պրակտիկան անցնում են Ալավերդու հիվանդանոցում, պոլիկլինիկայում:

Այսօր հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ Հյուսիսային համալսարանի ՙԹումանյան՚ մասնաճյուղը կայացել է` այն հաջողությամբ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության կադրեր է պատրաստում Ալավերդու եւ տարածաշրջանի համար: Մասնաճյուղն աստիճանաբար վերածվում է Լոռու մարզում կրթական, մշակութային, գիտական կենտրոնի, որը թևակոխել է զարգացման նոր փուլ: