Օտար լեզուների ֆակուլտետ
Օտար լեզուների ֆակուլտետը բուհի առաջին ֆակուլտետներից է: Ֆակուլտետում որպես հիմնական մասնագիտական օտար լեզու դասավանդվում են անգլերենը կամ ֆրանսերենը: Ընդ որում, ավանդաբար ուսանողների մեծամասնությունը որպես առաջին մասնագիտական օտար լեզու ընտրում է անգլերենը: Առաջին կուրսի երկրորդ կիսամյակից ուսանողները հնարավորություն ունեն ընտրել երկրորդ մասնագիտական օտար լեզու` իսպաներենը, ֆրանսերենը կամ անգլերենը:
Ֆակուլտետի ուսումնական պարապմունքները կազմակերպվում են ժամանակակից սարքավորումներով կահավորված լինգաֆոնային կաբինետում: Ֆակուլտետում սովորում է մոտ 300 ուսանող: Ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են հանրապետության տարբեր դպրոցներում:
Գիտական թեմաներով զեկուցումներով, հոդվածներով եւ այլ աշխատություններով ֆակուլտետի դասախոսները պարբերաբար հանդես են գալիս համալսարանում եւ համալսարանից դուրս` միջազգային կոնֆերանսներում, ամսագրերում եւ գիտաժողովներում:
Լավագույն շրջնավարտները սովորում են մագիստրատուրայում եւ աշխատանքի անցնում համալսարանի ռոմանագերմանա¬կան եւ ռուս բանասիրության ամբիոնում` որպես դասախոսներ:
