Մանկավարժության ֆակուլտետ

Մանկավարժության ֆակուլտետը ստեղծվել է 1996 թ., հավատարմագրվել` 2001 թ.: Ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում հանրակրթական դպրոցների տարրական դասարանների համար: Հյուսիսային համալսարանում այսօր ՙՄանկավարժություն և մեթոդիկա՚ մասնագիտությամբ առկա եւ հեռակա բաժիններում սովորում է 250 ուսանող:

Մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներում: Մանկավարժության ֆակուլտետում աշխատող դասախոսների 60% գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ են:

Հյուսիսային համալսարանի մանկավարժության ֆակուլտետը նպատակ ունի ապագա մանկավարժներին հաղորդակից դարձնել իրենց մասնագիտությանն առնչվող տեսական եւ գործնական հմտություններին, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

Ֆակուլտետի գլխավոր նպատակն է` կրթել բարձրորակ մասնագետներ թե° դասավանդման եւ թե° կրթության կազմակերպման ոլորտում:

Մանկավարժության ֆակուլտետի ուսանողներն իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ստանում ուսումնական եւ արտադրական պրակտիկաների ընթացքին, որոնք անցկացվում են հանրապետության լավագույն դպրոցներում եւ քոլեջներում` հմուտ եւ արհեստավարժ մանկավարժների ղեկավարությամբ: