Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացումը եւ դիմորդների հետաքրքրությունը նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ` հիմք հանդիսացավ ստեղծելու Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ:

Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը ձեւավորվել է 2002-ին: Նշենք, որ Հյուսիսային համալսարանը Հայաստանում միակն է, որտեղ ՙԻնֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա՚ մասնագիտությունը հավատարմագրված է: Ֆակուլտետում ստեղծվել են ծրագրավորման մասնագիտությունը յուրացնելու բոլոր անհրաժեշտ պայմանները (նորագույն համակարգիչներով եւ սարքավորումներով համալրված համակարգչային լսարաններ): Ֆակուլտետի դասախոսների 73% գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ են:

Ուսումնական պլանները հագեցած են ժամանակակից կրթության պահանջները բավարարող այնպիսի դասընթացներով, ինչպիսիք են` օպերացիոն համակարգեր, համակարգիչների կիրառում եւ ծրագրավորում, համակարգչային գրաֆիկա, համակարգչային ցանցեր եւ հեռահաղորդակցություն, Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցերի կազմակերպում:

Հիմնադրման օրվանից ֆակուլտետի ուսանողների թիվը քառապատկվել է: Այսօր ֆակուլտետում սովորում է մոտ 130 ուսանող, որոնք ավարտելուց հետո կստանան ճարտարագիտության բակալավրի որակավորում: Ֆակուլտետում գործում է նաեւ մագիստրտուրա: Մեր շրջանավարտներն աշխատում են տարբեր կազմակերպություններում, ինչպեսեւ Հյուսիսային համալսարանում:

ՄԵՆՔ  ՊԱՏՐԱՍՏՈՒՄ  ԵՆՔ  ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ ԵՎ  ՀԱՇՎԻՉ  ՏԵԽՆԻԿԱՅԻ  ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

21-րդ դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման առաջնային օղակներից համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Հարցի կարեւորությունից ելնելով` Հյուսիսային Համալսարանը 2002թ. ձեռնամուխ եղավ սատար կանգնել այդ գործընթացին: 22 ուսանողից բաղկացած խումբ համալսարանում սկիզբ դրեց ՙՀաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՚ (2007թ.-ից Ինֆորմատիկա եւ Հաշվողական տեխնիկա) մասնագիտության ուսուցմանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացումը եւ դիմորդների հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ հիմք հանդիսացան ստեղծելու առանձին Ինֆորմատիկայի եւ Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ: Այսօր մեր ֆակուլտետում սովորում են մոտ 130 ուսանող, որոնք ավարտելուց հետո կստանան ճարտարագիտության բակալավրի որակավորում: Հարկ է նշել, որ մեր համալսարանը միակն է հանրապետությունում, որտեղ այդ մասնագիտությունը լիցենզավորված է: 

Անցած տարիներին մեր շրջանավարտները հաջողությամբ են հանձնել պետական ավարտական քննություները եւ ստացել  պետական նմուշի դիպլոմ: Ամբիոնը եւ դեկանատը հետեւողական տանում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակելի:  Այդօրինակ ֆակուլտետի ստեղծումը եւ տարեցտարի դիմորդների քանակի ավելացումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես տնտեսության գերակա ճյուղ հռչակելը, ամբիոնի համար առաջադրեց մի քանի հարց, որոնց լուծումը հանգեցրեց ուսումնական պրոցեսի վերանայմանը` նպատակ հետապնդելով խորացնել ուսանողների գիտելիքները:

Ամբիոնի մշտական ուշադրության կենտրոնում են`

  1. Պրոֆեսորադասախոսական կազմի որակը,
  2. Նյութատեխնիկական բազայի որակը,
  3. Ուսումնական ծրագրերի որակը,
  4. Դաստիարակչական աշխատանքը: 

1. Այսօր ամբիոնում աշխատում են 12 մասնագետ (որոնցից գիտությունների 6 թեկնածու, 3 դոկտոր): Ամբիոնում պարբերաբար խորհրդակցություններ են կազմակերպվում, մշտապես ուշադրության կենտրոնում են կրթության որակի հարցերը եւ զարմանալի չէ, որ բոլոր ոչ պետական բուհերից միայն մենք ենք մասնակցել «Internal Quality Assurance. Experience, Problems and Trendsե միջազգային աշխատաժողովին: Իբրեւ ամբիոնի վարիչ` վստահ կարող եմ նշել, որ մեր բոլոր մասնագետները բարձրակարգ են, նրանց մանկավարժական գիտելիքները եւ աշխատանքային փորձը համապատասխանում են ժամանակի պահանջներին: 

2. Հաշվի առնելով շուկայի պահանջարկը, նաեւ ծրագրավորման եւ հաշվիչ տեխնիկայի բուռն զարգացումը` վերազինվում են ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը: 2008-2009 ուսումնական տարվանից գործում է կրեդիտային համակարգը: Մշակվում է թեստային համակարգ, որը ուսանողներին թույլ կտա անցկացնել գիտելիքների ինքնաստուգում: 

3. Համալսարանում մասնագիտական պարապմունքների համար հատկացված են համակարգչային 2 լսարան, ուր տեղադրված են Pentium IV տեսակի 10-ական համակարգիչ` միավորված լոկալ երկու ցանցի մեջ: Գործում է էլեկտրոնային մասնագիտական գրադարան, որն ունի ելք դեպի INTERNET: Գիտատեխնիկական պահանջներից ելնելով եւ հենվելով այդ նյութատեխնիկական բազայի վրա` մենք նախատեսում ենք աստիճանաբար ստեղծել իրական եւ վիրտուալ լաբորատորիաներ` ծրագրավորման եւ հաշվիչ տեխնիկայի մասնագետներ պատրաստելու համար, քանի որ մեր ապագա շրջանավարտները որակավորվում են իբրեւ soft–ի (ծրագրային ապահովում), ինչպես նաեւ hard–ի (ապարատային ապահովում) մասնագետներ:  

4. Համալսարանի ռեկտոր Բ.Մակիչյանի առաջնային նպատակն է կրթել ոչ միայն որակյալ մասնագետների, այլեւ քաղաքացիների` արժանի մեր հասարակությանը: Այդ իսկ պատճառով, մեր առանձնահատուկ ուշադրությանն է արժանանում ուսանողի դաստիարակության խնդիրը: Ուսանողական խորհուրդը, ամբիոնը եւ դեկանատը միասնական աշխատանք են տանում ուսանողներին մասնակից դարձնել համալսարանում անցկացվող աշխատանքներին եւ միջոցառումներին: Մեր ուսանողները մասնակցել են միջբուհային օլիմպիդային` նվիրված Երեւանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի 75 ամյակին: Խմբային պայքարում մենք գրավեցինք 9-րդ տեղը մոտ 20 թիմում, իսկ անհատական պայքարում 20-րդ տեղը մոտ 54 մասնակցից: 9 ուսանող մասնակցել են ուսանողական գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր Համալսարանի 10-ամյակին:   

ՙՄաթեմատիկայի եւ Ինֆորմատիկայի՚ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գարրի ՄԿՐՏՉՅԱՆ