Հոգեբանության ֆակուլտետ

Հոգեբանության ֆակուլտետը բուհի երիտասարդ ֆակուլտետներից է, ստեղծվել է 2006 թ.:
Մարդ, միջավայր, փոխհարաբերություններ.... Այս ամենը եւ ոչ միայն, թերեւս կարեւորագույն խնդիրներ են եղել մարդկության պատմության ընթացքին: Դրանց քննարկումը մինչեւ այժմ  էլ հետաքրքրում է մարդկանց:

Այդ հարցերի մասին խորհել են շատ գիտնականներ, փիլիսոփաներ, եւ առաջ են քաշվել մի քանի տեսակետ: Ժամանակակից գիտությունների համակարգում առաջնային տեղ է հատկացվում այսօր արդեն այդքան մեծ պահանջ ունեցող մասնագիտություններից մեկին` հոգեբանությանը:

Բացառություն չէ նաեւ Հյուսիսային համալսարանը, որտեղ,  քայլելով այժմեական պահանջներին համընթաց, բացվել է հոգեբանության ֆակուլտետ:

Թեպետ բաժինը բավական երիտասարդ է, այնուամենայնիվ, տեսանելի է այդ ֆակուլտետի ուսանողների ձգտումը, ակնառու է նրանց առաջադիմությունը: Երեք տարվա ընթացքին ձեռք են բերվել պրակտիկ հոգեբանական գիտելիքներ` գործակցելով ՙԱյգ՚ եւ ՙՏաթեւ՚  հոգեբանական խորհրդատվության,  աջակցության կենտրոնների հետ:

Բուհում ուսանողների եւ դասախոսների ակտիվ միջամտությամբ կազմակերպվել են հոգեբանական թրեյնինգներ ակտուալ թեմաների վերաբերյալ: Ուսանողներն աշխատելով կուրսային թեզերի վրա` հաճախում են հատուկ դպրոցներ, մանկատներ եւ իրենց տեսական գիտելիքները հիմնավորում պրակտիկ գործունեությամբ:

Դասախոսների 80% գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ են:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Բաբկեն Թադևոսի Վարդանյանը: