Բանասիրության ֆակուլտետ

Բանասիրական ֆակուլտետը բուհի երիտասարդ ֆակուլտետներից է, ստեղծվել է 2006 թ.:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը գործը պատվով է կատարում: Այն պատրաստում է բարձրորակ կադրեր մեր մայրենիի եւ հայագիտության ոլորտում: Բանասիրության ֆակուլտետը նպաստում է Հյուսիսային համալսարանի գիտակրթական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը: Այսպես, միայն վերջերս Հ.Թումանյանի 140-ամյակի եւ համալսարանում Վերնատան բացման առիթով հիմնականում Ֆակուլտետի դասախոսների ուժերով կազմակերպվեց գիտական կոնֆերանս ՙԹումանյանը եւ XXI դարը՚ խորագրով:

Ուսանելով Հյուսիսային համալսարանումª շրջանավարտները կարող են դառնալ հայ բանասիրության երախտավորների արժանի շարունակողներ£ Մասնագիտական որակյալ կրթությունը կյանքում կօգնի նրանց լինելու լավ ուսուցիչ, դասախոս, թարգմանիչ եւ այլն£
Ուսումնական գործընթացին զուգահեռ կատարվում են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստում են հայագիտության գրեթե բոլոր ճյուղերի զարգացմանը: Հյուսիսային համալսարանի բանասիրության Ֆակուլտետում դասավանդողների 80% գիտությունների թեկնածուներ եւ դոցենտներ են: