Ուսանողական կոնֆերանս

ԿոնֆերանսԱպրիլի 30-ը Հյուսիսային համալսարանի պտմության փայլուն էջերից էր: Այն անմոռանալի եւ հաստատուն գիտելիքներ տվեց ուսանողներին եւ սկիզբ դրեց նրանց հետագա գիտական գործունեությանը: Այդ օրը համալսարանի ուսանողական ՙԿրթական բարեփոխումները ուսանողների աչքերով՚ խորագրով գիտիկան նստաշրջանի բացումն ու լիագումար նիստն էր, նվիրված` Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Զեկույցներ կարդացին իրավագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Դիանա Քարազյանը, լրագրություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արմինե Հովհաննիսյանը, օտար լեզու եւ գրականություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Սիրեկանյանը եւ օտար լեզու եւ գրականություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Մարիաննա Հայրապետյանը: