Ուսանողական արշավներ
Հյուսիսային համալսարանում ուսանողական խորհուրդը մեծ տեղ է հատկացնում ուսանողների ժամանցին, կազմակերպելով` միջոցառումներ, մրցույթներ, արշավներ: Վերջինը առավել նպաստում է ուսանողների իրար ավելի լավ ճանաչելուն, բացի այդ Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում լինելուն: Հյուսիսայինցիներին այդ հնարավորությունը հաճախ է տրվում:
Այս տարի ապրիլին եւս, նախօրոք կազմված խմբերը, մեկնեցին արշավների: Մի խումբը դեպի Հաղպատի եւ Սանահինի վանք, մյուս խումբը դեպի Նորավանք, Խոր Վիրապ, Պարույր Սեւակի եւ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարաններ:
Չնայած վատ եղանակին` արշավներն անցան անչափ հետաքրքիր, ուսանողներն անգամ պահանջեցին մինչեւ կիսամյակի ավարտը կազմակերպել եւս մեկը, այս անգամ դեպի Իջեւան` Մոկավանք:
