Տնտեսագիտության ֆակուլտետ

Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է 1996 թ., հավատարմագրվել` 2001թ.: Ուսանողները սովորում են ՙՁեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում՚ մասնագիտությամբ, ուսուցման ընթացքին ստանալով ֆինանսաբանկային, հարկային եւ մաքսային կամ տուրիզմի մենեջմենթ մասնագիտացումները: Ֆակուլտետի առկա եւ հեռակա բաժիններում այսօր սովորում է ավելի քան 650 ուսանող:

Ֆակուլտետում դասավանդվում են ընդհանուր մասնագիտական այնպիսի առարկաներ, ինչպիսիք են տնտեսագիտության տեսություն, սոցիալ-տնտեսական եւ ճյուղային վիճակագրություն, ձեռնարկությունների էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ այլն:

Ուսանողները բավարար ժամաքանակով ուսումնասիրում են ընդհանուր հումանիտար եւ սոցիալ-տնտեսական դասընթացներ` փիլիսոփայություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, ինչպես նաեւ այսօր խիստ անհրաժեշտ ինֆորմատիկան: Տնտնեսագիտության ֆակուլտետի ուսանողները ստանում են ոչ միայն խորը տեսական, այլեւ գործնական գիտելիքներ, որի շնորհիվ մեր շրջանավարտներն աշխատում են հանրապետության տարբեր բանկերում, միջազգային կազմակերպություններում: Ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են արդյունաբերական ձեռնարկություններում, բանկերում: