ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«Հյուսիսային համալսարանը ինձ համար ապրելու կերպ է, ամբողջ կյանքիս ընթացքում կուտակած գիտելիքների, փորձի, մարդկային արժեքների կիրառման, փորձարկման օբյեկտ: Ես շատ հաճախ մտածում եմ` եթե ես Հյուսիսային համալսարանը հիմնադրած չլինեի, հիմա այն չլիներ, գուցե ես չապրեի կամ իմ ապրելը ինձ համար արժեք չներկայացներ: Հյուսիսային համալսարանը ինձ համար գոյատևելու կերպ է, հաց ու ջուր է, սնունդ է... Վերջին յոթ տարիների ընթացքում ես չեմ հանգստացել. ափսոսում եմ փողը, մտածում եմ` այդ փողով կարելի է մի լսարան կահավորել, մի համակարգիչ գնել... Իմ հոգեբանությունը այդպես է կառուցված, ինչը, կարծում եմ ճիշտ չէ. պետք է ամեն ինչում չափը պահել, անգամ հանգստի և աշխատանքի չափը: Իմ դեպքում աշխատանքի չափը մի քիչ անցել է, բայց երևի դա է պատճառը, որ այսքան կարճ ժամանակում այսքան հաջողություններ ձեռքբերեցինք: Այսօր նախանձ, փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են, իսկ ազգային արժեքները բարձր գնահատողները մեզ հետ մեր արածով ապրում են...»:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

Բորիս ՄԱԿԻՉՅԱՆ

Ուսանողի անկյուն

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

կարդալ ավելին


Ապրիլի 30-ը Հյուսիսային համալսարանի պտմության փայլուն էջերից էր: Այն անմոռանալի եւ հաստատուն գիտելիքներ տվեց ուսանողներին եւ սկիզբ դրեց նրանց հետագա գիտական գործունեությանը: Այդ օրը համալսարանի ուսանողական ՙԿրթական բարեփոխումները ուսանողների աչքերով՚ խորագրով գիտիկան նստաշրջանի բացումն ու լիագումար նիստն էր, նվիրված` Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

կարդալ ավելին


Հյուսիսային համալսարանում ուսանողական խորհուրդը մեծ տեղ է հատկացնում ուսանողների ժամանցին, կազմակերպելով` միջոցառումներ, մրցույթներ, արշավներ: Վերջինը առավել նպաստում է ուսանողների իրար ավելի լավ ճանաչելուն, բացի այդ Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում լինելուն: Հյուսիսայինցիներին այդ հնարավորությունը հաճախ է տրվում:

կարդալ ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱԲԻՆԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

    17.06.2010

    Անհնար է, որ մարդուն սիրեն բոլորը, կամ, որ բոլորի համար մարդը լավը լինի, սակայն բացառություններ երբեմն պատահում են:
    Անդրանիկ Մարգարյան, մարդ, ում մասին դրականը չափազանց է մեկ մարդու համար: Նրա մասին դրական կարծիք ունեն անգամ հակառակորդ ճամբարի ներկայացուցիչները:
    Անդրանիկ Մարգարյանի մասին հենց այդ կարծիքն է գերակշռում, քանի որ նա կարողացել է խախտել դոգմաները, լինել իսկապես սիրված բոլորի համար եւ նրա մասին դեռ էլի կխոսեն սերունդները: Հետաքրքրական է, որ այդ չափազանց հասարակ մարդը շատ խորն ու գիտակից էր: Նա մեծ հայրենասեր էր:

    Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետի բացումՀյուսիսային համալսարանի կրթական բարեփոխումների կենտրոնում բացվեց Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետ:

    ավելին

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

    26.05.2010

    ԹումանյանԱյսօր «Թումանյան» հայրենասիրական միությունը երթ էր կազմակերպել դեպի Ազատության հրապարակ, որտեղ կրկին ամբողջ վեհությամբ ներկայացած է Հովհաննես Թումանյանի արձանը: Անցած տարվա այդ բացը լրացնելու նպատակով մտավորականներ եւ երիտասարդ թումանյանասերներ քայլեցին դեպի արձանը` պսակադրության եւ Թումանյանի մեծության առաջ գլուխ խոնարհելու նպատակով:

    ավելին

Ավագ դպրոց

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը ստեղծվել է 2004-2005 ուստարում, ունի 10 և11-րդ դասարաններ:10-րդ դասարանի աշակերտների ընդհանուր թիվը` 16, 11ա դասարանի աշակերտների թիվը`32, 11բ դասարանի աշակերտների թիվը`32: Դպրացի սաները մոտակա մարզերի և Երևան քաղաքի դպրոցներից են:

կարդալ ավելին