Հյուսիսային համալսարան

Բուհը հիմնադրվել է  1996 թվականին և իր կարճատև գործունեության ընթացքում դարձել Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերից մեկը: Համալսարանն ի սկզբանե  որդեգրել է յուրահատուկ առաքելություն՝ նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Ռուսաստանից ներգաղթած հայազգի երիտասարդների բարձրագույն կրթությունը կազմակերպել հայրենիքում (այստեղից էլ համալսարանի «Հյուսիսային»անվանումը):   Ներկայումս  բուհը կրթություն է իրականացնում նաև արտասահմանյան ուսանողների համար տարբեր մասնագիտությունների գծով:

Հյուսիսային համալսարանը հավատարմագրվել է 2001 թվականին և իր բոլոր ուսանողներին տրամադրում է բացառապես  պետական նմուշի դիպլոմ:  

Համալսարանում գործում է եռաստիճան կրթական համակարգ՝ շնորհելով բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններ:

Հյուսիսային համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կրթությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկի հետևյալ մասնա­գիտությունների գծով՝

  • Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում
  • Հայ դասական գրականություն
  • Դատական իրավունք

Համալսարանում գործում է ավագ դպրոց, լրացուցիչ կրթության կենտրոն, պրակտիկայի, շրջանավարտների և աշխատանքի տեղավորման կենտրոն:

Առկա են ուսումնառության  արտոնություններ՝

  • մրցութային կարգով անվճար ուսուցում և անվանական կրթաթոշակներ,
  • ուսման վարձի զեղչեր բանակում ծառայածների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և ուսման առաջավորների համար:

 

Հյուսիսային համալսարանը ընդգրկված է մի շարք միջազգային ծրագրերում, որոնց շրջանակներում լավագույն ուսանողները ուսումը շարունակում են եվրոպական հեղինակավոր բուհերում:

Բուհում դասավանդում են հանրապետության ճանաչված մասնագետներ, գիտական աստիճան ու կոչում ունեցող դասախոսներ:

Բարձրորակ կրթությունն ու մատչելի վարձավճարները, պրոֆեսորադասախոսական փայլուն անձնակազմը, ուսանողական ակտիվ  ու բովանդակալից կյանքը  բուհը դարձնում են գրավիչ և՛ հայ, և՛ արտասահմանյան ուսանողների համար:

Հյուսիսային համալսարանը գտնվում է Երևանի կենտրոնում, ունի շենքային հրաշալի պայմաններ, կահավորված լսարաններ ու տեխնիկապես հագեցած կաբինետները:

 Հասցեն՝

Ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա,
հեռ.՝(+37410) 57-33-17,  55-57-23, 55-40-92, 55-21-39, 55-40-52
Էլեկտրոնային կայք՝ www.northern.am
Էլեկտրոնային հասցե՝Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։