logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Tumanyan

Հյուսիսային համալսարանում Հովհաննես Թումանյանը «յուրային է», ամենամոտ հարազատը, մեր մեծ ընտանիքի անդամն ու Նահապետը: Նա ամենուր է՝ բոլոր լսարաններում, միջոցառումներին, գիտաժողովներին: Ամենայն հայոց բանաստեղծի՝ շիտակ ապրելու, հայրենիքը սիրելու, հող ու ջրին նվիրվելու պատգամները մշտապես ուղեկցում են բոլորիս, իսկ նրա յուրաքանչյուր ծննդյան օրը մեր սերն ու նվիրվածությունը մեծ գրողին հավաստելու շատ հարմար առիթ է:

Այսօր էլ՝ Թումանյանի ծննդյան 149-ամյակի առթիվ, Հյուսիսային համալսարանի ուսանողները, վարչական կազմն ու դասախոսները, «Լոռվա ձոռ» ՀԿ-ն երթով ուղևորվեցին դեպի մեծ գրողի հուշարձանը, ծաղկեպսակ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Ինչպես իր խոսքում նշեց բուհի կառավարման խորհրդի նախագահ Բ. Մակիչյանը՝ արդեն տասը տարի շարունակ իրենք հանդիսություն են կազմակերպում գրողի հուշարձանի մոտ՝ նշելով նաև Գիրք նվիրելու օրը, որն անմիջականորեն կապված է Թումանյանի անվան, նրա գրքասիրության հետ:

Բորիս Մակիչյանը ներկայացրեց նաև Թումանյանին նվիրված այն աշխատանքները, որոնք կատարվել են բուհում վերջին տասը տարիների ընթացքում՝ տպագրված  երեք գիտաժողովների ժողովածուներ, ցուցահանդեսներ, շարադրության մրցույթներ և այլն:

Ինչպես նշեց Բ. Մակիչյանը՝ բոլոր նախաձեռնությունները ինչ-որ առումով ուղղված են եղել գրողի 150-ամյա հոբելյանը մեծ շուքով, համահայկական մակարդակով նշելուն: Գրող Ռ. Շառոյանն անդրադարձավ այն մեծ դերակատարմանը, որն ունեցել է և ունի Ամենայն հայոց բանաստեղծը իր ժողովրդի կյանքում: «Թումանյանի ծնունդն ամեն օր է, -նշեց նա,- քանզի ամեն օր նա մեզ սովորեցնում է ճիշտ ու արժանապատիվ ապրել, որպես հայ ապրել»: Հյուսիսային համալսարանի կառավարման խորհրդի նախագահը «Թումանյան-145» հուշամեդալով պարգևատրեց գրող Ռ. Շառոյանին՝ Հ․ Թումանյանի կյանքին և գործունեությանը նվիրված արժեքավոր ստեղծագործությունների համար։ Իսկ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի գրողների միությունը՝ ի դեմս նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, պարգևատրվեց մեծն Թումանյանի 150-ամյակի նախապատրաստության տասնամյակի ընթացքում Հյուսիսային համալսարանում գումարված միջբուհական գիտաժողովների՝ «Թումանյանը և XXI դարը», «Թումանյանը և արդիականությունը», «Թումանյան-145» երեք արժեքավոր ժողովածուներով։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...