logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ug 1

 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Հյուսիսային  Համալսարանի  ուսանողական  գիտական  ընկերությունը (այսուհետ` Ընկերություն կամ ՈՒԳԸ) Հյուսիսային  համալսարանի ուսանողներին միավորող  ուսանողական ստորաբաժանում է։  

Ընկերությունն  իր  նպատակների  ու  խնդիրների  լուծման, երկարաժամկետ  ծրագրերի իրականացման համար համագործակցում է համալսարանի ուսանողական խորհրդի և այլ կազմակերպությունների հետ։

Ընկերության  անվանումն  է՝ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն, կրճատ՝ ՈՒԳԸ։

Ուսանողական գիտական ընկերության նպատակն է՝

  • Նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը,
  • Գիտական և  կրթական  ոլորտում  ուսանողական  նախաձեռնությունների  սատարմանն  ու  իրականացմանը,
  • Ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և  այլ  գիտական  ու  կրթական  ուղղվածություն  ունեցող  միջոցառումների կազմակերպմանը,
  • Համալսարանում երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործմանը և դրա մասին տեղեկատվության համակարգմանը,
  • Համակողմանի աջակցության ապահովմանը շնորհաշատ ուսանողներին, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկմանը,
  • Ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանը,
  • Այլ գիտական կենտրոնների հետ կապի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը։

ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, ովքեր ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Այն ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին:

ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը:

Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, ովքեր այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները և ՈՒԽ նախագահը:

ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ՈՒԳԸ խորհրդի կողմից՝ ռեկտորի ներկայացմամբ:

Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Իրավագիտության ֆակուլտետի  առաջին կուրսի  մագիստրանտ Մարինե Հակոբյանն է, քարտուղարը՝ Լիլիթ Խեչումյանը:

Մարինե Վաչագանի Հակոբյանը ծնվել է 1985 թվականին Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Պ․ Ավալյանի անվան դպրոցում։  2002 թվականին ընդունվել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Հեռուստառեժիսուրա» բաժինը, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2019 թվականին ընդունվել  է Երևանի Հյուսիսային Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2021 թվականին, ավարտելով  բակալավրիատը, ընդունվել է  նույն  ֆակուլտետի  մագիստրատուրան։ Ակտիվ է, նախաձեռնող և պարտաճանաչ։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Քարտեզ

map

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4