logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

JURIST new rus

 

 

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  4 տարի

/Իրավագիտության բակալավրի կրթական աստիճան/

  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  5 տարի

/Իրավագիտության բակալավրի կրթական աստիճան/

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  2  տարի

/Իրավագիտության մագիստրոսի կրթական աստիճան/

  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  2.5 տարի

/Իրավագիտության մագիստրոսի կրթական աստիճան/ 

 

Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Ֆակուլտետն իր կանոնադրությանը համապատասխան կրում է իրավունքներ և պարտականություններ, իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մասնագիտությամբ: Ֆակուլտետը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, իր կանոնադրությամբ, ինչպես նաև համալսարանի մարմինների, ֆակուլտետի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով: Ֆակուլտետի հիմնական ստորաբաժանումներն են ՝

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ 

 

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը ուսանողներին ուսումնառության  տարիների ընթացքում հնարավորություն են տալիս ուսումնասիրել մասնագիտական մի շարք առարկաներ: 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ/ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ/

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ/ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ/ 

Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտները՝ 

«ԻՐԱՎԱԳՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ֆակուլտետի կառավարման մարմիներն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

 Աշխատակազմ՝

Լիաննա Հակոբյան
Ֆակուլտետի դեկան

Հեռ. ` (+374 10) 554195

 

<<Հյուսիսային համալսարան>> ՍՊԸ-ի  Իրավաբանական կլինիկան  Համալսարանի իրավագիտության ֆակուլտետին կից գործող ուսումնախորհրդատվական կառուցվածքային ստորաբաժանում է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

Կլինիկայի գործունեության նպատակը՝

 Կլինիկայի գործունեության նպատակն է  ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ապահովելը։Կլինիկան իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • կլինիկական կրթության կազմակերպում և իրականացում,
  • իրավունքի բոլոր ճյուղերով անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում,
  • համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն  ուղղված խորհրդատվությունների, դասընթացների կազմակերպում։

Կլինիկայի գործունեության խնդիրներն են՝

1. Ուսանողներին իրավակիրառ պրակտիկայում ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացին ընդգրկելը։

2. Իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը ճիշտ պատկերացնելուն և մասնագիտական վարքագծի կատարելագործմանն օժանդակելը։

3. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվությունների ապահովումը։

4. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և արտաքին շահակիցների իրավագիտակցության բարձրացման ապահովմանը նպաստելը։

5. ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ապահովումը:

Կլինիկայի ղեկավար՝
Թեհմինե Բաղդասարյան
Հասցե՝ Ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա, 5-րդ հարկ
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ. ` (+374 10) 554056

 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Գնահատեք իրավագիտության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը