logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Mobility teacherՀյուսիսային համալսարանի դասախոս Հարություն Խալաթյանը՝ «ERASMUS+ KA107»՝ դասախոսների շարժունության ծրագրի  մասնակից






Երևանի Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում ապրիլի 9-ին Լեհաստանի վերոնշյալ հաստատությունում մեկնարկել է 3-րդ միջազգային «ERASMUS+ KA107»  ծրագրի դասախոսների շարժունության շաբաթը:Այս տարի համալսարանը հյուրակալել է երկու դասախոսի Ղազախստանի Ատիարուսկի նավթի և գազի համալսարանից, մեկ  դասախոսի Սեմիպալատինսկի Շաքարիմի անվան պետական համալսարանից, երեք դասախոսի Ուկրաինայի Ումանի պետական մանկավարժական համալսարանից և մեկ դասախոսի Հայաստանի Հյուսիսային համալսարանից:  Մեր երկրից  ութժամյա դասախոսություններով հանդես է գալու  Հարություն Խալաթյանը, ով ուսանողների հետ զրուցելու է «Տնտեսական աշխարհագրություն» թեմայի շրջանակներում:

 

Ամբողջ շաբաթվա ընթացքում  միջազգային 7 մասնակիցները դասախոսություններ են կարդալու ուսանողների համար, ինչպես նաև մասնակցելու են   երկակի դիպլոմ շնորհելու  վերաբերյալ   տարբեր քննարկումների, կիսելու են իրենց աշխատանքային փորձը:

Առաջին օրը մեկնարկել է ծրագրի ներածական հատվածը: Հյուրերի համար կազմակերպվել է ներհամալսարանական  էքսկուրսիա, հանդիպում ռեկտորի հետ, այցելություն համալսարանի լաբորատորիաներ, ինչպես նաև զբոսանք  Հին քաղաքում, որը Լեշնոյի ամենահայտնի տուրիստական տեսարժան վայրերից մեկն է:

Հաջորդիվ մասնակիցներին սպասվում է դասախոսություններով լի օր:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...