Բուհին հանձնվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը
2018 թվականի մարտի 20-ին Հյուսիսային համալսարանը ՈԱԱկ-ի կողմից ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում չորս տարի ժամկետով, ինչը բուհի անցած ճանապարհի, կրթության ոլորտում ունեցած լուրջ ներդրման, բնագավառի զարգացմանը միտված գործունեության լավագույն գնահատականն է:Մայիսի 7-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից բուհին հանձնվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:
Փաստենք, որ բուհն այս պահի դրությամբ հանրապետությունում միակ կրթօջախն է, որն արժանացել է երեք հավատարմագրման (2001թ.՝անժամկետ, 2015 թ.՝2 տարով պայմանական, 2018 թ. մարտին՝ լիիրավ ինստիտուցիոնալ հավատարմագրում)` միաժամանակ նպաստելով հավատարմագրման գաղափարի արժևորմանն ու գործընթացի զարգացմանը ողջ հանրապետությունում: