logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo cig

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ»  կրթական ծրագիրը:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում են համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստում­ների կազմակերպում՝ Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ: Հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի շուրջ վերապատրաստումների անցկացման համար նախատեսվում է ներգրավել մեկ անհատ խորհրդատուի ծառայություն:

ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Վերապատրաստումները նախատեսվում են անցկացնել 2 անգամ՝ ընդհանուր 2 խումբով՝ 15-20 անձ յուրաքանչյուր խմբում, 10-ական օրով 3-ական ժամով (10-օր առաջին խմբի՝ վարչական կազմի համար, 10 օր երկրորդ խմբի՝ դասախոսական կազմի համար):

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ վերապատրաստող-խորհրդատուի կողմից վերապատրաստումներն իրականացվելու են հետևյալ Ծրագրով.

ԾՐԱԳԻՐ

Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում

Սույն վերապատրաստման դասընթացը մասնակից-դասավանդողներին կուղղորդի Moodle-ի օգտագործման հիմնական քայլերի միջոցով. ստեղծել ճկուն դասընթացներ՝ ներդնելով գործունեության բոլոր տեսակները, կրթական բովանդակությունը և մուլտիմեդիա պաշարները:

Moodle-ը կարող է օգտագործվել առցանց դասընթացների համար, ինչպես նաև խառը տիպի ուսուցման ժամանակ, որտեղ լսարանային աշխատանքը լրացվում է թվային նյութերի լայն տեսականիով:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ և ԽԱՌԸ ՏԻՊԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  • Էլեկտրոնային և խառը տիպի ուսուցում. սահմանում, բնութագիր և ընթացիկ միտումներ:
  • Moodle ԷՈԻԿՀ- ի առավելությունները:
  • Moodle դասընթացների տեսակները:
  • Moodle- ում նավարկություն. ուսուցանողների և ուսանողների ռեժիմներ: Դերեր:
  • Բլոկներ և դասընթացի բաժիններ. տեսակներ և գործառույթներ:
  • Պրակտիկ աշխատանք. Moodle դասընթացի ստեղծում:

Moodle-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ I

  • Moodle- ի գործունեության տեսակները:
  • Յուրաքանչյուր ուսումնական արդյունքի համար ճիշտ գործունեության ընտրությունը:
  • Հաղորդակցման գործունեություններ. ֆորումներ, զրույցներ, հետազոտություններ
    (ընտրություն և հետադարձ կապ):
  • Պրակտիկ աշխատանք. հաղորդակցման գործունեությունների ավելացումը Moodle դասընթացում:

Moodle-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ II

  • Համագործակցային գործունեություն' վիքի, սեմինարներ, տվյալների բազաներ, բառարաններ:
  • Անհատական գործունեություն. հանձնարարություններ, դասախոսություններ, թեստեր, SCORM փաթեթներ:
  • Պրակտիկ աշխատանք. համատեղ և անհատական գործողությունների ավելացում Moodle դասընթացում:

Moodle-ի ՊԱՇԱՐՆԵՐԸ

  • Պաշարների տեսակները:
  • Ուսուցանողի պաշարները՝ պիտակներ, գրքեր, ֆայլեր, թղթապանակներ, բովանդակային փաթեթներ, վեբ էջեր:
  • Արտաքին պաշարներ. արտաքին հղումներ և ներկառուցված մեդիա միջոցներ:
  • Հեղինակային իրավունք և արտաքին պաշարների օգտագործում:
  • Պրակտիկ աշխատանք. ներքին և արտաքին պաշարների ավելացումը Moodle դասընթացում:

ԳՆԱՀԱՏՈՒՄԸ Moodle-ում: ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Ընտրանքների հատկությունները (enrolling options):
  • Գնահատում. ինչպես սահմանել գնահատման սանդղակները:
  • Գնահատում. դասընթացի գնահատման սանդղակի կարգաբերում:
  • Ուսանողների մոնիտորինգ: Moodle-ի հաշվետվությունների օգտագործում:
  • Դասընթացի կառավարում. դասընթացների պահեստավորում և վերականգնում:
  • Դասընթացի կառավարում. նոր ուսումնական տարվա համար դասընթացի վերակարգաբերում:
  • Պրակտիկ աշխատանք. դասընթացի պահեստավորում:

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունը՝

Տեսական – 20 ժամ

Պրակտիկ – 10 ժամ

Ընդամենը 60 ժամ՝ երկու խմբերի համար միասին հաշվարկած:

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է մեկնարկից հետո:

Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 20 միավոր

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է գիտական աստիճան):
  • Մասնագիտական կրթությունը կամ որակավորում մանկավարժության և/կամ ՏՏ ոլորտներում կդիտվի որպես առավելություն:
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն:

Ընդհանուր աշխատանքային փորձ ռավելագույնը 35 միավոր)՝

  • Համակարգչային ընդհանուր հմտություններ:
  • Թիմային աշխատանքի կարողություն:
  • Moodle հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունների իմացություն:
  • Բուհում դասավանդման առնվազն 5 տարվա փորձառություն:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին ռավելագույնը 45 միավոր)՝

  • Moodle հեռավար ուսուցման հարթակով աշխատելու փորձ (հեռավար դասընթացներ կազմակերպելու փորձ, վերապատրաստումներ և այլն):

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի տեսանկյունից ներկայացված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեով, մինչև 2018 թվականի հունիսի 22-ը, ժամը 14:00:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...