Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՆՁԱԿ ՊՈԱԿ) Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի թափուր հաստիքի համալրման նպատակով հայտարարում է մրցույթ:
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեության շրջանակը
- Աջակցություն նորարարական մշակումների և նախագծերի առևտրայնացման հարցում
- Նախագծերի տնտեսական վերլուծություն, առևտրայնացման գնահատում, իրականացման պլանի մշակում
- Նորարարական մշակումների ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում
- Գիտատեխնիկական տեղեկատվական ծառայությունների մատուցում
- Այլ
Թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
- Տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական բարձրագույն կրթություն
- Հայերենի`գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS Office, համացանցում տեղեկատվության որոնման հմտություններ)
- Կազմակերպչական ունակություն և ստեղծագործական մոտեցում առաջադրված խնդիրների լուծման համար
- Թիմում աշխատելու, ազատ հաղորդակցվելու, արագ կողմնորոշվելու և վերլուծելու ունակություններ
- Նախաձեռնողականություն, հետևողականություն, պարտաճանաչություն
Աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը (ներառյալ հարկերը), կազմում է 96 000 ՀՀ դրամ: