Հյուսիսային համալսարանի առաքելությունը

Հյուսիսային համալսարանն իր առաքելությունն է համարում`

Կրթության որակի գերակայությամբ ազգային լավագույն ավանդույթների և միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ու կրթության մատչելիության, հասանելիության, կազմակերպման թափանցիկության, մարդասիրական արժեքների ապահովմամբ գիտակրթական գործունեության իրագործում` ուղղված ձեռնարկատիրության, իրավաբանության, ծրագրավորման, լրագրության, հոգեբանության, կրթության որորտների համար ստացված գիտելիքները գործնականում կիրառելու ունակ կադրերի պատրաստմանը:

Նշված առաքելությանը հավատարիմ` Հյուսիսային համալսարանը առաջիկա տարիներին իր նպատակն ու գործունեության առաջնային խնդիրներն է համարում.

  • Հայ հասարակության ներքին պահանջների արժևորմամբ ու շուկայի կարիքների  հաշվառմամբ և բարձրագույն մասնագիտական կրթության միջազգային փորձի ու սեփական նախաձեռնությունների զուգակցմամբ ՀՈԱՇ-ի 6-րդ և 7-րդ մակարդակներում բարձրորակ կադրեր պատրաստել առավել հեռանկարային մասնագիտությունների գծով:
  • Կրթադաստիարակչական գործունեության միջոցով ապահովել ուսանողների հայրենասիրական ոգու դաստիարակումն ու ամրապնդումը, նպաստել մարդասիրության, ժողովրդավարու­թյան գաղափարների,  հասարակության բարոյական, մշակութային և գիտական արժեքների արմատավորմանն ու տարածմանը:
  • Ապահովել գիտության, կրթության, մշակույթի բնագավառի ականավոր գործիչների ստեղծագործությունների արժևորումն ու այդ արժեքների յուրովի սերմանումը հայ իրականության մեջ:
  • Ուշադրության կենտրոնում պահել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական ներուժի զարգացումը, համալսարանի դասախոսների կատարելագործման խնդիրները ոչ միայն մասնագիտական, այլև օտար լեզուների, համակարգչային հմտությունների և նորարարական մեթոդների ներդրման ուղղությամբ:
  • Քայլեր ձեռնարկել օտար­երկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապերի ընդլայնման ու սերտացման և բուհի  միջազգայնացման ուղղությամբ` արտաքին հարաբերությունների ոլորտում առաջնային համարելով հայ-ռուսական կրթամշակութային կապերը:
  • Նպաստել ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը տարածաշրջանների համաչափ զարգացման ուղղությամբ, հզորացնել հանրապետության փոքր քաղաքներում գործող Հյուսիսային համալսարանի մասնաճյուղերի ուսումնամեթոդական բազան, կատարելագործել գիտամանկավարժական պոտենցիալը: 

You have no rights to post comments

Ընդունելություն

Առցանց գրադարան

Էլեկտրոնային դասացուցակ

Մեր պարբերականը