Home About Us General

Work Places

«Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում փորձագիտական ծառայություններ մատուցելու նպատակով Հյուսիսային համալսարանին անհրաժեշտ են կրթության ոլորտի հմուտ և փորձառու մասնագետներ:

Պահանջները՝

  • դոցենտի կամ պրոֆեսորի կոչում,
  • կրթության ոլորտում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
  • կրթության ոլորտում վերապատրաստում անցկացնելու փորձ,
  • կրթության կառավարման ոլորտում փորձի առկայություն:


Փորձագետի պարտավորությունների շրջանակը՝

  1. կրթության որակի բարձրացման նպատակով վերապատրաստման ծրագրի թեմատիկայի մշակում և անցկացում դասախոսների և վարչական անձնակազմի համար,
  2. կրթության կառավարման կատարելագործման նպատակով բուհին խորհրդատվության ապահովում,
  3. ծրագրերի մշակում և մոնիթորինգի անցկացում,
  4. քաղաքականության և ընթացակարգերի մշակում,
  5. գնահատման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում,
  6. որակի ապահովման համակարգի զարգացման համար բենչմարքինգի մեթոդաբանության մշակում, բենչմարքինգի անցկացում,
  7. որակի ապահովման համակարգի մշտադիտարկման համար նոր գործիքակազմի ստեղծում:

 Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց CV-ն, գիտամեթոդական աշխատությունների ցանկը և վերապատրաստման վկայագրերը Հյուսիսային համալսարանի Որակի ապահովման վարչություն մինչև 2013 թվականի հունվարի 20-ը:

 

You have no rights to post comments

Ընդունելություն

Առցանց գրադարան

Էլեկտրոնային դասացուցակ

Մեր պարբերականը