logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես, ճանաչել ու սիրել հայրենի երկիրը: Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։ Ուսման տարեկան վարձը 250.000 դրամ է, որը հնարավոր է վճարել նաև մաս առ մաս: Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։

Սովորողի ընդունելությունը դպրոց

  1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:

       2.Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը,իսկ ծնողի ցանկությամբ ամբողջ տարվա ընթացքում:

      3.Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի (սովորողի)  ծնողը դպրոց է ներկայացնում հիմնական կրթության վկայականի բնօրինակը և.

  • դիմում,
  • 2 լուսանկար,
  • երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
  • տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
  • դպրոցից դպրոց սովորողի տեղափոխում (ընդունելությունը) (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար) փաստաթղթերը տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով:
  • վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:

     4.Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու  ավագ դպրոցի 10-րդ դասարանում: