Home Student Student Life

Ուսանողական կոնֆերանս

Համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված հայ տպագրության 500-ամյա հոբելյանին:

Գիտաժողովին մասնակցում էին լրագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հանդես եկան բավականին լուրջ զեկուցումներով: Սուսաննա Հովհաննիսյանը, որը նաև խոսքի մշակույթ է դասավանդում, մեծ ջանք էր ներդրել՝ գիտաժողովը կազմակերպված ու բովանդակալից անցկացնելու համար՝ ուսանողներին ուղղորդելով թեմաների ընտրության հարցում, գիտական-վերլուծական աշխատանք կատարելու իր փորձը հնարավորինս նրանց փոխանցելով: Երիտասարդ «գիտնականները», ուսումնասիրելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ մամուլը, ընտրելով իրենց նախասիրած թեմաները, կարողացել էին ոչ միայն խորությամբ բացահայտել դրանք, այլև կատարել էին աղբյուրագիտական լուրջ աշխատանք: Հետաքրքիր էին բոլոր թեմաները, ուստի կնշենք բոլորի անունները՝ Մարիամ Մելքումյան, «Եղեռնի արտացոլումը հայ իրականության մեջ», Հորիզոն, 1915թ., Լիանա Սարգսյան, «Մշակը» և նրա խմբագիրները 1872-1921թթ.», Շուշանիկ Վերանյան, «Հայ ժողովրդի կյանքի արտացոլումը «Աշխատավոր» թերթում», «1912թ.», Աննա Աթաբեկյան, «Էջեր 20-րդ դարասկզբի կիսահայ մամուլի պատմությունից, «Համբավաբեր», 1915-1917թթ.», Տաթևիկ Մկրտչյան, «Հայ իրականության արտացոլումը «Ժողովրդի ձայն» թերթում, 1918թ.», Հրանուշ Մարգարյան, «Թիֆլիսի ռուսալեզու օրաթերթի համառոտ ակնարկ (Кавказкая слова), Տաթևիկ Վարդանյան, «Հայաստանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքը «Հառաջի» էջերում, «1925թ.»:
Ելույթներն ուղեկցվում էին հարցուպատասխաններով: Գիտաժողովի մասնակիցներին շնորհավորելով հաջող ելույթների համար՝ մանկավարժության ֆակուլտետի դեկան Քրիստինե Հարությունյանը կարևորեց հատկապես այն, որ ուսանողները կատարել էին գիտահետազոտական լուրջ աշխատանք, վեր հանել մինչ այդ անհայտ փաստեր ընտրված թեմաների վերաբերյալ: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Սուսաննա Հովհաննիսյանին, ինչպես նաև Մարիամ Մելքումյանին ու Լիանա Սարգսյանին, ովքեր աջակցել էին նրան՝ գիտաժողովը կազմակերպված անցկացնելու համար:

You have no rights to post comments

Ընդունելություն

Առցանց գրադարան

Էլեկտրոնային դասացուցակ

Մեր պարբերականը