Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկման շրջանակներում հունիսի 18-ին Zoom հարթակում առցանց քննարկում է անցկացվում ՈԱԱԿ փորձագետների և համալսարանի շահակիցների միջև: Հանդիպումներն ունեն լայն ընդգրկում, դրանում ներառված են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, ամբիոնի վարիչներ, դասախոսական կազմից ներկայացուցիչներ և ուսանողներ:
Արդեն իսկ ավարտվել են քննարկումները ռեկտորի, պրոռեկտորի և բուհի որակի ապահովման բաժնի պատասխանատուների հետ: Արծարծվող հարցերը հիմնականում վերաբերում էին առցանց ուսուցման կազմակերպման խնդիրներին, համալսարանի՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման իրականացման առանձնահատկություններին, դրանում դասախոսական կազմի և ուսանողության մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանը, գնահատման կարգին, վեր հանված թերություններին ու դրանց լուծմանն ուղղությամբ բուհի ղեկավարության ձեռնարկած քայլերին:
Այս պահին ընթանում են քննարկումներ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին