Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ
Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները կշարունակեն դասերը առցանց եղանակով՝ ըստ ընթացիկ դասացուցակների:
Հիմք ընդունելով հանրապետության ազգաբնակչության բժշկական ապահովության պահպանման համար ՀՀ առողջապահության նախարարության ս/թ. նոյեմբերի 6-ի հմ. ԱԹ/04/25408-2020 գրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկը՝ Հյուսիսային համալսարանը որոշում է կայացրել մինչև 2020/2021 ուստարվա 1-ին կիսամյակի ավարտն ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել հեռավար/առցանց ձևով:
Ուսումնական գործընթացի և ընթացիկ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել ձեր դեկանատներ հետևյալ հեռախոսահամարներով՝
Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետ՝ (010)55-41-35
Իրավագիտության ֆակուլտետ՝ (010)55-41-95
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ (010)55-98-81