Լույս է տեսել Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական պարբերականի հերթական 2 (6) 2020 համարը, որում զետեղված հոդվածները ներկայացված են մի շարք խորագրերով` «Փիլիսոփայություն», «Կառավարում», «Կրթություն», «Տնտեսագիտություն»: Պարբերականի խմբագրական խորհուրդը` պրոֆ. Ա.Ճուղուրյանի գլխավորությամբ, Հյուսիսային համալսարանի և արտահամալսարանական փորձառու հետազոտողների հետ աջակցեց բուհի երիտասարդ ասպիրանտներին՝ հրատարակման ներկայացնելու նաև նրանց հոդվածները, հնարավորություն տալով վերջիններիս՝ հանրության հետ կիսելու իրենց գիտական մտահղացումները:
Ուրախությամբ պետք է նաև արձանագրենք, որ այսուհետ գիտական պարբերականը լույս կտեսնի տարին երկու անգամ, ինչը թույլ կտա հայտ ներկայացնել՝ «Հյուսիսափայլը» ընդգրկելու ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականների ցանկում: