logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

manag fak rus

git2        git1

Միջբուհական ուսանողական գիտաժողով՝  նվիրված Բորիս Մակիչյանի հիշատակին

«Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի փետրվարի 25-26-ին: Երջանկահիշատակ ռեկտոր Բորիս Մակիչյանն անհամբերությամբ էր սպասում այս գիտաժողովին: Ամբողջովին ներգրավված էր կազմակերպչական աշխատանքներում, շատ էր կարևորում  ուսանողների մասնակցությունն ու ակտիվությունը:  Երբեմն շրջում էր լսարաններում, ուսանողների հետ քննարկում գիտաժողովին առնչվող հարցեր, ոգևորում էր նրանց, խորհուրդներ տալիս: Հանդիպում էր նաև հոդվածագիրների գիտական ղեկավարների հետ՝ հորդորելով լինել ուշադիր ու հետևողական:  Բորիս Մակիչյանն անընդհատ շտապում էր: Ու միշտ, նույնիսկ ամենասեղմ ժամկետներում, ավարտին էր հասցնում յուրաքանչյուր նախաձեռնություն ու մյուսներին էլ «ստիպում» հասցնել: Թերևս սա միակ դեպքն էր, որ նա թերացավ...չհասցրեց...Գիտաժողովի նախօրյակին արդեն ինքնազգացողությունը վատացավ, առաջարկեց  մի քանի օրով այն հետաձգել...

 Մարտի մեկին կլրանա մեկ տարին, ինչ Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը մեզ հետ չէ: Ծանրագույն մեկ տարի ողջ հայության համար՝ համավարակ, պատերազմ, հուսալքություն: Բայց, անկախ ամեն ինչից, Բորիս Մակիչյանը չէր նահանջի և չէր հուսահատվի: Նա մեզ մեծ ժառանգություն է թողել՝ միշտ գտնել ելքը,  սկսել նորովի, փորձություններին դիմագրավել կամքով ու վճռականությամբ:  Ուստի, հավաքելով մեր կամքն ու վճռականությունը, շարժվում ենք առաջ:  

Փետրվարի 3-ին, ժամը 13:00,   «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի մեկնարկով ազդարարում ենք Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը: Գիտաժողովը  կանցկացվի առցանց՝  zoom հավելվածով, որին կմասնակցեն Հյուսիսային համալսարանի և հանրապետության տարբեր բուհերի  բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ երեսուն ուսանողներ:

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Գնահատեք Տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը