logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

manag fak

alis

 

 

2020թ. մարտից Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով տուժել են բոլոր ոլորտները,  կրթականը՝ առավել ևս։ Համաճարակի պատճառով  կրթական համակարգն անցում է  կատարել հեռավար  ուսուցման և արդեն երկու կիսամյակ է,   ինչ իրար հետ շփվում ենք  պաղ էկրաններից: Պարզելու համար, թե  ի՞նչ կարծիք ունի ուսանողությունը հեռավար ուսուցման վերաբերյալ, հարցում անցկացրինք մի շարք ուսանողների հետ:  Նրանք հաստատեցին, որ  ուսումնական հաստատությունները հենց սկզբից էլ ապահովել են հեռավար կրթության բոլոր պայմանները։ Այնուհանդերձ,  ուսանողների  մեծ մասը նշեց, որ սկզբում   տեխնիկական դժվարություններ են  ունեցել դասերին միանալու ժամանակ, սակայն հետագայում այդ խնդիրները վերացել են և աստիճանաբար ավելի հեշտությամբ են   ներգրավվել  դասերին։  Զրույցների ընթացքում  խոսվեց հեռավար ուսուցման և´ առավելությունների, և´ թերությունների մասին։ Ուսանողների կարծիքով՝ ամենամեծ թերությունը իրական շփման բացակայությունն է։  Էկրանից այն կողմ հնարավոր չէ հասկանալ մարդկանց հույզերն ու զգացմունքները, ինչի հնարավորությունը  տալիս է լսարանային շփումը: Նրանց կարծիքով՝ ավելի հաճելի և հետաքրքիր է անմիջականորեն փոխանակել մտքեր, տեսնել իրար, շփվել  մարդկանց հետ  իրականում, քան էկրանից այն կողմ։ Իսկ որպես առավելություն՝ ուսանողները հիմնականում նշեցին ժամանակի և գումարի խնայումը, նաև ուսումն աշխատանքի հետ համատեղելու   հնարավորությունը։

Ուսանողությունը համոզված է,  որ ինչքան էլ առարկան կարևոր է և  դասապրոցեսը ընթանում է ինտերակտիվ տարբերակով, հեռավար ուսուցման դեպքում դասերը դառնում են ոչ այդքան հետաքրքիր, դրանց ընթացքին  հետևելը բարդ  է, իսկ արդյունավետությունն ավելի  ցածր է։ Առցանց տարբերակով բարդ է  ներգրավվել ուսումնական պրոցեսի մեջ և տրված մեթոդները մասամբ  են բավարարում ուսանողներին։

Թեկուզ և առցանց ուսուցման թերությունները շատ են, ինքս կարծում եմ, որ սա մի փորձություն էր  ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների, բուհերի և ամբողջ  կրթական համակարգի համարը: Լինելով ուսանող, մասնակցելով հեռավար ուսուցման դասերին՝  կարծում եմ, որ ուսումնական հաստատությունները կարողացել են արդյունավետ իրականացնել հեռավար ուսուցումը՝ ապահովելով   ուսանողների՝ կրթություն ստանալու հնարավորությունը:

Ինչևէ, այս ամենն արդեն անցյալում է, քանի որ ուսումնական նոր կիսամյակը  սկսելու ենք լսարանային պայմաններում՝ պահպանելով համաճարակային բոլոր կանոները։  Անհամբերությամբ սպասում ենք համալսարան հաճախելուն  և նոր գիտելիքներով զինվելուն։

Ալիս Հարությունյան

Լրագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Գնահատեք Տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը