Հյուսիսային համալսարանը Ձեզ համար ստեղծել է բուհերի միասնական ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներին մասնակցելու հնարավորություն՝ բացառիկ պայմաններով:
Դասընթացները կազմակերպվում են

Հայոց լեզու և գրականություն,

Օտար լեզու և գրականություն,

Հայոց պատմություն,

Մաթեմատիկա,

Ֆիզիկա առարկաների գծով:
Դասընթացի ամսական ուսման վարձավճարը 15.000 ՀՀ դրամ է, որը Հյուսիսային համալսարան ընդունվելու դեպքում կհամարվի որպես ուսման վարձի կանխավճար:

Ինչու՞ դիմել Հյուսիսային համալսարան

Հյուսիսային համալսարանը պետականորեն ինստիտուցիոնալ հավատարմագրված բուհ է

Իրականացնում է բակալավրի, մագիստրոսի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր՝ ժամանակակից և հեռանկարային մի շարք մասնագիտություններով

Իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթություն՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար՝ ստեղծելով բարձրագույն կրթությունը միանգամից 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:

Ստեղծում է ուսանողական փոխանակման ծրագրերով արտերկրում ուսումը շարունակելու լայն հնարավորություններ:

Բուհի պրոֆեսորադասախոսակյան կազմը համալրված է գիտական բարձր կոչումներ ունեցող արհեստավարժ մասնագետներով:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Նախապատրաստական դասընթացին դիմել ցանկացողները կարող են այցելել ք. Երևան, Ալ.Մանուկյան 15Ա
կամ զանգահարել ընդունող հանձնաժողովին՝

010-57- 33-17 հեռախոսահամարով: