logo-en

  NORTHERN UNIVERSITY

heravargirq

2018 թվականին Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի երաշխավորությամբ  լույս տեսավ «Հեռավար ուսուցում» ձեռնարկը, որը, եթե անկեղծ լինենք, շատերիս համար գուցեև կիրառական քիչ նշանակություն ուներ այդ պահին: Ու թեպետ բուհում արդեն իսկ ձևավորվել էր հեռավար ուսուցման լսարանը՝ հագեցած նորագույն տեխնիկայով, իսկ երեսուն դասախոս վերապատրաստումներ էին անցել moodle ծրագրով, տնտեսագիտության ֆակուլտետն էլ միջանկյալ ու ամփոփիչ քննություններն հաջողությամբ անցկացնում էր հեռավար ուսուցման moodle համակարգով, այնուհանդերձ, ձեռնարկը արժևորելու, կիրառական նշանակությունը  գնահատելու պահը թերևս այսօր է, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված Հյուսիսային համալսարանը ևս կրթությունը կազմակերպում է առցանց եղանակով:  Ձեռնարկը նախատեսված է հեռավար ուսուցման համակարգում ներգրավված դերակատարների՝  կրթական հաստատությունների ղեկավարների և դասավանդողների համար, որտեղ հանգամանալից ներկայացված են հեռավար ուսուցման զարգացման միտումները, տեղական ու միջազգային փորձը, մեթոդաբանական առանձնահատկությունները, եղանակներն ու ձևերը, գործընթացի կառավարման բնութագիրը, հարթակի ձևավորման վերլուծությունը, ակադեմիական էթիկան և ազնվությունը, որակի ներքին ապահովման համակարգը և գործընթացի կանոնակարգումը: Կուզենայինք առանձնացնել և դասավանդողների ուշադրությանը ներկայացնել «Հեռավար ուսուցման մեթոդաբանական առանձնահատկությունները» բաժինը, որտեղ ներկայացված են հեռավար ուսուցման փոխներգործուն մի շարք կիրառելի մեթոդներ՝

  1. Անհատականացված դասավանդման և ուսուցման մեթոդը, որին բնորոշ են մեկ սովորողի, խորհրդակցություն ստացող ուսանողի, մեկ դասավանդողի («Մեկին մեկ» ուսուցում) փոխհարաբերությունները:
  2. Դասավանդողի կողմից ուսումնական նյութի շարադրման մեթոդը, որի դեպքում սովորողները հաղորդակցման մեջ ակտիվ դեր չեն կատարում(«Մեկը շատերին» ուսուցումը):
  3. Ուսուցման գործընթացի բոլոր մասնակիցների միջև ակտիվ հաղորդակցման մեթոդը(«Բոլորը բոլորին» ուսուցում):
  4. Նախագծերի մեթոդը ենթադրում է ուսուցման համալիր գործընթաց, ինչը սովորողին թույլ է տալիս դրսևորել ինքնուրույնություն նախագծման, պլանավորման, կազմակերպման և իր գիտաճանաչողական գործունեության վերահսկողության նկատմամբ:

Ներկայացված մեթոդների շարքը կարելի է շարունակել,  դրանցից յուրաքանչյուրի կիրառումը հեռավար ուսուցումը կդարձնի առավել հետաքրքիր ու արդյունավետ՝ սովորողներին  մղելով ինքնուրույն, հետազոտական աշխատանքների:

«Հեռավար ուսուցում» ձեռնարկը կարող է դառնալ առցանց ուսուցմամբ դասավանդողների սեղանի գիրքը:

                                                                                                                                                                     Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

online open lecture

11.07.2020
online open lecture

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Main News