logo-en

  NORTHERN UNIVERSITY

noy
 
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր այս գեղեցկադեմ, մաքրամաքուր պատանու լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ՝ 20 օր առաջ հողին հանձնեցինք 19-ամյա եղբորս՝ հերոս Նոյին։ Նա զոհվեց ամեն մի հայի համար։ Կորուստս շատ մեծ է, բայց հպարտությունս նույնքան մեծ է։ Խնդրում եմ Ձեզ, եթե կարող եք, լուսաբանեք, որպեսզի մեր հերոսներին ճանաչեն։
Մատաղիսում հերոսաբար զոհված պատանին Թևոնյան Նոյն է, մեկն այն քաջորդիներից, որը չխնայեց կյանքը հանուն հայրենիքի, հանուն բոլորիս խաղաղ ու երջանիկ գոյության։
Լուսանկարն ու գրառումը մեր թիմի՝ համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ու լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի համար նոր մտահղացման առիթ դարձավ։ Հետայսու մեր լրագրողական գործունեության համար, ի թիվս այլ թեմաների, առանցքային ենք դարձնելու հայրենիքի համար անմահացած նորօրյա հերոսների սխրանքների մասին պատմելը, նրանց կարճ, բայց և լուսավոր կյանքի մանրամասները բոլորի սեփականությունը դարձնելը։ Մեր հերոսներն այսուհետ կշարունակեն ապրել իրենց մասին հյուսված գեղեցիկ պատմություններում՝ դառնալով ոգեշնչման և ընդօրինակման աղբյուր։
ԻսկՄատաղիսում հերոսաբար զոհված Նոյ Թևոնյանի մասին ակնարկը շուտով ձեզ կներկայացնի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Պողոս Դարբինյանը։
Կհիշենք բոլորին անուն առ անուն․․․
 
 
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...