logo-en

  NORTHERN UNIVERSITY

 
 
  
MAKICHYAN HUSH       MAKICHYAN HUSH1

Հուշ-ցերեկույթ՝ Բորիս Մակիչյանի հիշատակին

Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ի՞նչ ցերեկույթ,
Ի՞նչ ճառեր, ի՞նչ հարց ու ելույթ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր:
Տես, թե ինչ օրն ենք ընկել,
Թշնամու ձեռքին անգութ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ինչ ցերեկույթ:
1 ապրիլի, 2021թ.
Սամվել Ավետիսյան, տնտ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
«Անհատներ կան, որ ապրածդ կյանքում ունենում են մեծ ներդրում՝ իրենք էլ չիմանալով այդ մասին» համալսարանի դասախոս Ծ. Ասատրյանի՝ Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բ. Մակիչյանին բնութագրող տողերը բուհի աշխատակիցներից շատերը վստահաբար կարող են կրկնել: Լուսահոգի ռեկտորը շատերիս կյանքում բախտորոշ նշանակություն ունեցավ՝ ձևավորելով մեզ որպես մասնագետներ ու որպես մարդ:
Երկրային կյանքի ավարտից մեկ տարի անց Բ. Մակիչյանի հիշատակի սենյակում տեղի ունեցած միջոցառմանը հավաքվել էին բուհի աշխատակիցները, նրա հարազատներն ու մտերիմները: Հնչեցին հիշատակի ջերմ խոսքեր: Ներկաները հետաքրքիր դրվագներ պատմեցին միշտ եռանդուն, գործնական ու արգելքներ չհանդուրժող ռեկտորի մասին: Պրոֆեսոր Ս. Ավետիսյանը հիշում է. «Պարոն Մակիչյանը հաճախ էր կրկնում՝ իրատե՞ս եք: Ես, որ ձեզ նման միայն իրատես լինեի, հիմա էս համալսարանը չէր լինի»:
Հուշ-ցերեկույթին հնչեցին նաև տեսաուղերձներ բուհի նախկին ու ներկա աշխատակիցների կողմից: Բոլոր ելույթներն ու հիշատակի խոսքերն ավարտվում էին մեկ բառով՝ շնորհակալություն:
Շնորհակալություն, որ համբերատար ու ներողամտաբար ընդունեցիք ու չսպանեցիք մեր ընդդիմադիր կերպարը:
Շնորհակալություն համբերել սովորեցնելու համար:
Շնորհակալություն, որ թրծեցիք մեզ որպես մասնագետների:
Շնորհակալություն, որ սովորեցրիք խույս չտալ մարտահրավերներից և առաջին դիմագրավողը դառնալ:
Շնորհակալություն, պարոն Մակիչյան:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...