logo-en

  NORTHERN UNIVERSITY

mari

Վառ ու գունագեղ, ռեժիսորական ու սցենարական յուրահատուկ լուծումներով. այսպիսին էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Հակոբյանի «Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը  տեղի ունեցավ հենց հարազատ բուհում:  

Ժողովածուն սիրո ու վերածննդի, ապրելու և արարելու մասին է:

«Ձեռքերը խորհուրդ ունեն, նրանք կարող են պաշտպանել քեզ, փայփայել, հանել անդունդներից և տանել դեպի բարձունք: Որքան էլ դժվար լինի ճանապարհն ու քարքարոտ, եթե ձեռքդ բռնող ու քեզ հետ քայլող կա, դու պաշտպանված ես, դու ուժեղ ես ու ավելի ինքնավստահ,-գրքի մասին խոսելիս ասում է Մարին:

Շնորհանդեսի ժամանակ հնչեցին երգեր ու բանաստեղծություններ բուհի ավագ դպրոցի սաների և ուսանողների  կատարմամբ, Մարին ինքն էլ հանդես եկավ հեղինակային երգերով:

Գեղեցիկ ձևավորված բեմը, գրական-երաժշտական կոմպոզիցիան, բանաստեղծությունների թատերականացված մատուցումը, պարային համույթների հիանալի կատարումները ներկաներին  պարգևեցին անկրկնելի պահեր:

Բանաստեղծական տաղանդով օժտված, ծնունդով Մովսես գյուղից Մարի Հակոբյանը Հյուսիսային համալսարանում ստանում էի իր երկրորդ կրթությունը: Ավարտելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  ռեժիսուրայի ֆակուլտետը՝ նա այս անգամ ընտրեց իրավաբանի մասնագիտությունը՝ դառնալով Հյուսիսային համալսարանի  լավագույն ուսանողներից  մեկը:

«Ժողովածուի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հյուսիսային համալսարանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ուսանողների ընտանիքներին,-տեղեկացնում է Մարին՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսը կազմակերպելիս իրեն  աջակցողներին՝ շեշտելով հատկապես բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանի ներդրումն այդ հարցում:

«Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուն երիտասարդ գրողի երկրորդ գիրքն է՝ լի բանաստեղծական գյուտերով, իսկ շնորհանդեսը, ինչպես նշեց սցենարիստ, ռեժիսոր Լ. Անթառանյանը, նրա վառ անհատականության, ռեժիսորական տաղանդի դրսևորումը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...