logo-en

  NORTHERN UNIVERSITY

erablur1   erablur2   erablur3
 
 
Անհետ կորած ու լույս դարձած բոլոր զինվորների մայրերը մինչև վերջ սպասում են իրենց զավակներին… Նրանց կյանքը իմաստավորվում է այդ սպասումով, մայրերը առաջվա պես ամեն օր կարգի են բերում իրենց որդիների սենյակները, պատրաստում նրանց սիրած ուտելիքները, սեղանից էլ որդիների սպասքն անպակաս է…Նույնիսկ եթե Եռաբլուրուր մի շիրիմ ավելացել է, միևնույն է, մայրերը դռան ամեն թխկոցից վեր են թռչում և նետվում որդիներին գրկելու...
Իր որդուն՝ Սուրեն Խեչումյանին սպասում է նաև նրա մայրը: Սուրենը Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի գերազանցիկ շրջանավարտ էր, համեստ ու հիանալի մի անձնավորություն, որի բացակայությանը չենք հաշտվում նաև մենք: Սպասում ենք…
Երեկ մեր ուսանողներն ու աշխատակիցները  այցելեցին Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու Սուրենի և նահատակված մյուս քաջորդիների շիրիմներին, այնուհետև այցելեցին Սուրեն Խեչումյանի ծնողներին: Նախաձեռնության հեղինակը բուհի իրավագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, բանաստեղծուհի Մարի Հակոբյանն էր, որն իր բանաստեղծությունների ժողովածուի վաճառքից ստացված հասույթը որոշել էր տրամադրել 44-օրյա պատերազմում հերոսացած համալսարանի ուսանողներին:
«Ինձ անընդհատ տանջում էր այն միտքը, որ ես, որպես հայ քաղաքացի ու մայր, շատ քիչ բան եմ արել պատերազմում նահատակված մեր հերոս քաջորդիների ընտանիքների համար՝ նրանց վիշտը թեթևացնելու, նրանց զորավիգ լինելու առումով: Ուստի մտածեցի ժողովածուիս ողջ հասույթը, անկախ չափից, ուղղել մեր բուհի հերոսացած զինվորների շիրիմներին և նրանց ընտանիքներին այցելելուն,-պատմում է Մարին,-Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցինք ու խնկարկեցինք ոչ միայն Սուրենի շիրիմին…Այնուհետև այցելեցինք նրա ծնողներին: Հիշեցինք մեր ընկերոջը, հուզվեցինք…Երբ հրաժեշտ էինք տալիս, Սուրենի մայրը մի անբացատրելի վստահությամբ ասաց՝ իմ որդին վերադառնալու է, ես հաստատ գիտեմ»:
 
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...