logo-en

  NORTHERN UNIVERSITY

ani1
 
 

                                            «Հանդիսատեսի համակրանքը»՝ Անի Թամազյանին

 
 
Հյուսիսային համալսարանի անգլերենի դասախոս, եվրոպական ծրագրերի համակարգող Թամազյանը հուլիսի 7-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կազմակերպված «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթին, ֆրանսերենով ներկայացրել ատենախոսության թեման, դարձել 2-րդ մրցանակակիրը և հաղթել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Մրցույթն առաջին անգամ էր իրականցվում Հայաստանում: Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր մասնակից ուներ ընդամենը 180 վայրկյան և մեկ սահիկահանդես՝ իր հետազոտության արդյունքները հասարակությանը ֆրանսերենով հասկանալի, հանրամատչելի, գրավիչ և գիտականորեն ներկայացնելու համար:
Շնորհավորում ենք Անի Թամազյանին, մաղթում գիտական վերելքներ:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...