logo-en

  NORTHERN UNIVERSITY

lrakyac.hivand

«Լռակյաց հիվանդը»՝ մեր ուսանողների մեկնաբանությամբ

Խորին նախանձով տեղեկացնում եմ, որ մայիսի 24-ին մեր բուհի գրադարանում տեղի է ունեցել Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գրքի քննարկումը: Նախանձով, քանի որ ինքս ներկա չէի իմ շատ սիրելի գրքի քննարկմանը: Ինչևէ, ներում եմ մասնակիցներին...
Քննարկմանը ներկա էին բուհի ՈւԳ նախագահ Մարի Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Անի Ալեքսանյանը, քոլեջի առաջին կուրսի ուսանողուհիներ Արմինե Միքայելյանը և Էլեն Կարապետյանը: Շատ հետաքրքիր և բովանդակալից զրույցի ընթացքում անդրադարձան գրքի գլխավոր հերոսուհու՝ Ալիսիայի կյանքի ու նրա ամուսնու ողբերգական սպանության պատմությանը, թե ինչպես հայտնվեց հոգեբուժարանում և այլև երբեք չարտաբերեց մեկ բառ անգամ: Քննարկեցին դեպքերի հետագա զարգացումները: Անչափ հետաքրքիր էր լսել յուրաքանչյուրի կարծիքն ու տեսակետը: Ուշագրավ սյուժեով հոգեբանական դեդեկտիվը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր ընթերցողի պատկերացնելու անկանխատեսելի ավարտը՝ հերոսների հետ անցնելով շատ դժվար ու առեղծվածային ճանապարհ:
Հանդիպումը նպատակ ուներ ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել ժամանակակից գրականության նկատմամբ:
Քննարկման ավարտին առաջարկվեց ուսումնասիրել ևս մեկ գիրք՝ հետագայում նմանօրինակ հանդիպում կազմակերպելու նպատակով: Առաջարկն ընդունվեց սիրով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...