logo-en

  NORTHERN UNIVERSITY

logo nu coloured 

                ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 

 

 




ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝

  1. «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
  2. «Իմ Թումանյանը» (շարադրություն),
  3. Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:

Մրցույթին մասնակցելու պայմանները

Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ  շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային  տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:

Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝

1-ին կարգի  մրցանակ՝  8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:

2-րդ կարգի  մրցանակ՝  10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:

3-րդ կարգի  մրցանակ՝  12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776  կամ էլեկտրոնային նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  հասցեներով:

Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար

Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը

 

Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ

 

Կրթական հաստատություն, հասցե

 

Դասարան

 

Մրցույթի անվանակարգ

 
   

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...