logo-en

  NORTHERN UNIVERSITY

Library 03

 

Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսային համալսարանում հեռավար կրթություն կազմակերպելու վերաբերյալ։ Մինչ այդ արդեն մեր դասախոսներն ու ուսանողները լծվել էին գործընթացն իրականացնելուն։ Ստորաբաժանումների ղեկավարների,  ամբիոնների վարիչների և ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքում վեր հանեցինք հեռավար ուսուցման ուղղությամբ մինչ այս պահը իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը՝

  1. Համալսարանի ֆակուլտետներում, ավագ դպրոցում, բժշկական քոլեջում և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում յուրաքանչյուր առարկայից ձևավորվել են խմբեր՝ ներգրավելով բոլոր ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին, տվյալ առարկայի դասախոսին,ավագ դպրոցի տնօրինությանը, դեկանատի աշխատակցին և դեկանին։ Վերջիններս իրականացնում են կազմակերպչական և վերահսկողական գործառույթներ, դասախոսներին և ուսուցիչներին են տրամադրում ուսանողների կոնտակտային տվյալները, դասացուցակներ և անհրաժեշտ այլ տվյալներ։
  2. Որոշ կուրսերում հեռավար ուսուցումն իրականացվում է առավել հանրամատչելի zoom հարթակով։ Հարցված ուսանողները, դասախոսները և ավագ դպրոցի ուսուցիչները նշել են այդ հարթակի դրական կողմերը՝ մատնացույց անելով նաև թերությունները՝ պարբերաբար ընդհատվող կապ, ձայնի և/կամ պատկերի մասնակի կամ ամբողջական կորուստ։
  3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ դասախոսներ և ուսանողներ տեխնիկական բնույթի դժվարություններ են ունենում հեռավար ուսուցման ժամանակակից մեթոդներից օգտվելու ընթացքում(հեռավար ուսուցման հարթակների գերծանրաբեռնվածություն և այլն), մեր աշխատակիցները, որպես ժամանակավոր այլընտրանք, յուրաքանչյուր կուրսի համար բացել են meseenger, viber խմբեր և սկսել ակտիվորեն նյութեր ուղարկել ուսանողներին՝ ըստ դասացուցակների։ Յուրաքանչյուր գործողություն ձայնագրվում է խմբի զրուցարանում (չաթում)։ Կիրառվող և վերահսկվող միջոց է նաև էլեկտրոնային նամակագրությունը։ Հաջորդ շաբաթվանից, երբ խմբերի հետ կապը ամրապնդվի, դասընթացների հիմնական մասը կտեղափոխվի հեռավար ուսուցման zoom և moodle հարթակներ։

4․ Հիշեցնենք նաև, որ հակերային հարձակման արդյունքում վնասված Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման moodle համակարգը կվերագործարկվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, ինչը հնարավորություն կտա ուսուցման հաջորդ մասը  ամբողջությամբ տեղափոխել այդ հարթակ՝ օգտագործելով համալսարանի բավականին հագեցած ժամանակակից ռեսուրսները։ Իսկ մինչ այդ դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություն­ներին, կկազմակերպվեն առցանց վերապատ­րաստումներ: Վերապատրաստումները կվարեն համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. և This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը:

Հեռավար ուսուցման մեկ այլ՝ jitsi.org հարթակից օգտվելու ուղղությամբ վերապատրաստումներ կամ անհատական խորհրդակցություններ կիրականացնի լրատվության բաժնի ավագ մասնագետ Արփինե Ալեքսանյանը։

5․ Վաղվանից՝ 23․03․2020, համալսարանի northern.am կայքում և ֆեյսբուքյան էջում կզետեղվեն բոլոր կուրսերի դասացուցակները, իսկ դասընթացների վերահսկողությունը կիրականացնեն դեկաններն ու դեկանատի աշխատակիցները՝ կազմելով համապատասխան հաշվետվություններ և տրամադրելով ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանին։  Ի դեպ, վերոնշյալ ստորաբաժանումն արդեն իսկ մշակել է հաշվետվությունների օրինակելի տարբերակներ համալսարանի դասախոսների, ավագ դպրոցի  ուսուցիչների, քոլեջի դասախոսների և տնօրենի համար։ Դրանք հասանելի են բոլորին։

6 Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների ստորաբաժանումը (պրոռեկտոր` Լ. Ֆլջյան) ծանուցում է ուղարկել բոլոր դասախոսներին հետևյալ բովանդակությամբ՝

1.Եթե դուք դժվարանում եք հայթայթել այն նյութերը, որոնք վերաբերվում են դասավանդվող թեմային, ապա գրեք այդ նյութերի /գրքերի, հոդվածների եւ այլն/ անվանումները, եւ մենք կփորձենք գտնել դրանք համատեղ ուժերով։

  1. Եթե կարիք ունեք Ձեր գրքերից որոշ նյութերի, էջերի սկանավորման, ապա կարող եք դրանք սկանավորել՝ ներբեռնելով GOOGLE Play Market-ից կամ AppStore-ից սկանավորման ծրագրեր, օրինակ, Scanbot, Scanner for me, Scanner Mini by Readdle, ScanGuru։ Pdf Docs scan եւ այլն։
  2. Համալսարանի Որակի ապահովման վարչության եւ գրադարանի մեր գործընկերներին խնդրում եմ կատարել տեղեկության հավաքագրում համալսարանի աշխատակիցների կողմից թվայնացվող ռեսուրսների վերաբերյալ։

Հ.Գ. Ու թեպետ Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները  անմիջապես «գրավեցին» հեռավար կրթության հասանելի հարթակները, այնուհանդերձ, ուսանողներն անկեղծանում  են

  • «Թեպետ մեր կուրսի բոլոր ուսանողները ներգրավված են հեռավար ուսուցման գործընթացում, բայց մեր համալսարանում անցկացրած դասերին ոչ մի հեռավար ուսուցում չի կարող փոխարինել», ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյան։
  • «Մինչև Կառավարության՝ հեռավար ուսուցման անցնելու որոշումը, մենք ինքներս ենք ձեռնամուխ եղել դասերը հեռավար եղանակով անցկացնելուն և հաջողությամբ իրականացնում ենք դա։ Բայց պետք է ասեմ՝  դասախոս-ուսանող անմիջական կապը շատ ավելի արդյունավետորեն է ազդում ուսանողների վրա», Պողոս Ստամբուլյան, ուսխորհրդի նախագահի տեղակալ։
  • «Ուրախ եմ, որ հեռավար ուսուցման հարցում նման հետևողականություն կա։ Իսկ արգելքներն ու դժվարությունները մենք հաղթահարում ենք, քանի որ «արգելքահաղթահար» ուսանողներ ենք, հատկապես իմ ուժեղ կուրսը։ Գրեթե վստահ եմ, որ դասախոսները մեզանից որևէ մեկին «չոռնի» չեն գցի», Մարի Հակոբյան, իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի։

 

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...