«Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխատանքների առցանց միջազգային մրցույթ՝ նախաձեռնած Ռուսաստանի ապագայի մոդելավորման կենտրոնի կողմից:
Հորիզոն-2100-ը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ «Համակողմանի համագործակցության դերը մոլորակի ապագայի կառուցման գործում» թեմայով: Մրցույթի արդյունքները ներկայացվելու են 2020 թվականի սեպտեմբերին:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու 16- 26 տարեկան երիտասարդներ, որոնք իրականացնում են գիտական, գիտագործնական գործունեություն կամ զբաղված են գրական-գիտաֆանտաստիկ ստեղծագործական աշխատանքներով:
Հորիզոն 2100 միջազգային երիտասարդական նախագիծը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2020 թվականին:
Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք անվանակարգերում.
- Մինչև 2045 թվականը (2045 թվականին ՄԱԿ-ը նշելու է իր կազմավորման 100-ամյակը) աշխարհին սպառնացող վտանգների հաղթահարմանը կամ մարդկության կայուն ապագայի կառուցմանը միտված լավագույն գիտական, գիտահետազոտական կամ ճարտարագիտական ստարտափ:
- 2100 թվականի շրջադարձին Մոլորակի և մարդկության զարգացման գիտական տեսլականն արտացոլող և դրա տարաբնույթ սցենարների զարգացմանն ուղղված լավագույն գիտական հոդված, գիտահետազոտական և գիտագործնական աշխատանք,
- 2100 թվականի շրջադարձին ապագայի երևակայելի նորարական և ինքնատիպ գաղափարներ, իրադարձություններ, երևույթներ նկարագրող լավագույն գիտաֆանտաստիկ աշխատանք՝ պատմվածք, ակնարկ, ռեպորտաժ:
Նախագծի պաշտոնական լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Մրցույթի անցկացման ժամկետներն են՝
- աշխատանքների ընդունման վերջնաժամկետ՝ 31 մայիս 2020,
- աշխատանքների փորձաքննություն՝ 2020 թվականի հունիսի 1-ից հունիսի 25-ը,
- մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների որոշում և հաղթողների շնորհանդես՝ հուլիսի 26-ից մինչև 30-ը:
Մրցույթի եզրափակիչ միջոցառումներ
- Մրցույթի հաղթողները կհրավիրվեն մասնակցելու «Ապագան միասին ձևավորենք» միջազգային երիտասարդական ֆորումին, որի ընթացքում կհանձնվեն դիպլոմները: Ֆորումի անցկացման ժամկետը՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս: Հստակ ժամկետները կհայտարարվեն COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումից հետո:
- «Հորիզոն-2100» մրցույթի գլխավոր հաղթողը կհրավիրվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին ս.թ. սեպտեմբերի 19-ից 23-ը:
- Եզրափակիչ փուլ անցածների աշխատանքները կհրապարակվեն Ապագայի մոդելավորման կենտրոնի գիտական աշխատանքների տեղեկատուի մեջ, ինչպես նաև Գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների գրական ալմանախում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:
Մրցույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայքում:
Ռուսերեն տարբերակ՝ https://www.futurible.space/?p=2031
Заявка для скачивания: Анкета-Заявка (скачать)
Անգլերեն տարբերակ - https://www.futurible.space/?p=2038
Հղում դիմումի ներբեռնման համար՝ Հայտի ձևանմուշ (download)
Հայտի ներբեռնման անհնարինության դեպքում կազմակերպիչները տրամադրում են հայտի էլեկտրոնային տարբերակները: Հայտերի և էլեկտրոնային տարբերակների համար նամակ ուղարկել՝
Անգլերենով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Ռուսերենով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Նախագծի համակարգողներ՝
Անակա Սաթիշ /ռուսերեն, անգլերեն, հինդի/
Պենկա Դոնևա /բուլղարերեն, ռուսերեն, անգլերեն/
Ալիսա Շաֆիկովա /ռուսերեն, անգլերեն/
Մրցույթի կազմակերպիչ՝ Ապագայի մոդելավորման կենտրոն /Ռուսաստան/
https://www.futurible.space/