Հարգելի ուսանողներ,
2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քննությունների վերահանձման առաջին փուլը ս.թ. սեպտեմբերի 15-25-ն է, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը:
Ակադեմիական պարտք ունեցող ավարտական կուրսերի ուսանողների պարտքերի մարման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 11-ն է:
Հիշեցնենք, որ ակադեմիական պարտք է համարվում կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը: