
ՄՐՑՈՒՅԹ
Հայտարարում ենք շարադրության մրցույթ՝ «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով։
Աշխատանքները ներկայացնելու համար տրվում է 2 շաբաթ ժամանակ՝ մարտի 3–ից մինչև մարտի 16–ը ներառյալ։
Մրցույթի արդյունքները նախ կամփոփի վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը, այնուհետև շարադրությունները ուսանողների շրջանում կդրվեն հրապարակային մրցույթի։ Այսպիսով կընտրվի երկու հաղթող՝ հանձնաժողովի կողմից և ուսանողության։
Վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը արդյունքները կամփոփի մարտի 17–22–ը, նույն ժամանակահատվածում բուհի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն շարադրությունները՝ դրանք ներկայացնելով ուսանողության դատին։ Հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 23–ին Հյուսիսային համալսարանի ֆեյսբուքյան էջում և northern.am պաշտոնական կայքում։
Շարադրության մրցույթում հաղթող ուսանողները կստանան 50–հազարական դրամ պարգև։
Սիրելի ուսանողներ, «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով շարադրությունները կարող եք ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով։