logo-en

  NORTHERN UNIVERSITY

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 10.11.2022թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջները

  • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),
  • տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
  • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի (Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան)
  • իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
  • տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) կրկնօրինակը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) կրկնօրինակը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի կրկնօրինակը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կրկնօրինակը: 

Համապատասխան թեկնածուները կարող են փաստաթղթերն ուղարկել   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

Main News

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...